Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիՄիհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին
Տարածաշրջան

Ադրբեջանը պատրաստվում է, կուտակում զինտեխնիկա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե հայկական կողմը կրակ է բացել, ինժեներական աշխատանքներ է կատարում և այլն,  նշում է նաև, որ սահմանին նկատվել են զենքի, զինտեխնիկայի և ՀՀ ԶՈւ մեծ կուտակումներ:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել էր իրավիճակը Լաչինի միջանցքում և հայտարարել, որ աջակցում է Ադրբեջանի բոլոր նախաձեռնություններին, սխալ է քննադատել Բաքվին այս ամենի համար, և որ թուրքական կողմը մտադիր է այցելել օկուպացված տարածքներ։

Արդյոք կարելի է սա դիտարկել որպես ազդակ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի հող է նախապատրաստում, շուտով կսկսի լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ բազմիցս համոզվել ենք, որ նման մանիպուլյացիաներ եղել են ռազմական գործողություններից առաջ։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ:

«Ադրբեջանն այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում միանգամից մի քանի ուղղություններով. նախ՝  տեղեկատվական ոլորտում, երկրորդը՝ դիվանագիտական, երրորդը՝ ռազմական։ Ինչ վերաբերում է տեղեկատվական ոլորտին՝ Սփյուռքի և Արցախի, մասնավորապես, իրական պետական ինստիտուտների ջանքերով Ադրբեջանի տեղեկատվական ծրագիրը մեծ մասամբ տապալված է, քանի որ ադրբեջանական նարատիվը, որ կան որոշ անջատողականներ, ովքեր հրաժարվում են կատարել համաձայնագրերը և այլն, օրակարգում ակտուալ չեն։ Գերիշխում է մեկ այլ նարատիվ, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ»,- նշեց Մելքոնյանը։

Ինչո՞ւ է կարևոր տեղեկատվական ուղղությունը։ Մելքոնյանը բացատրում է՝ վաղը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ և անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շղարշ: Թեև, նկատում է նա, մեծ հաշվով կանխորոշիչ չի կարող լինել այն, թե կողմերը ինչպես կմոտենան այս հանդիպմանը, բայց կարող է մասամբ ազդել երրորդ կողմերի դիրքորոշման վրա, ուստի Ադրբեջանում այժմ կարևոր է լղոզել տեղեկատվական օրակարգը և ստեղծել դիսկուրս, որ Հայաստանը պատրաստվում է հարձակման Լեռնային Ղարաբաղում։

Ինչ վերաբերում է դիվանագիտական ոլորտին, ապա.

«Բնականաբար, Թուրքիան Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է և Թուրքիայի միջոցով Հայաստանի վրա այժմ էլ ավելի է ճնշում գործադրվելու՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ ամեն գնով հաշտություն կնքելու մտադրություն ունեն և կատարում են բոլոր նախապայմանները։ Թուրքիան տեսնում է, որ այդ գործիքն աշխատում է և առաջ է քաշում նոր նախապայմաններ»։

Ռազմական ուղղվածության վերաբերյալ Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանն ինքն է պատրաստվում և կուտակում զինտեխնիկա, որպեսզի կարողանա նաև ռազմական ճնշում գործադրել։ Եվ այս ամենը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։

«Այն կարող է ունենալ նախապատրաստական բնույթ, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություն իրականացնելու առումով։ Ադրբեջանը երբեք չի հանել իր օրակարգից Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածների բռնի զավթման հարցը։ Նախապատրաստական բոլոր աշխատանքները թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ոլորտում եթե ոչ այսօր, ապա վաղը, կարող են ծառայել միայն էթնիկ զտումների կամ ցեղասպանության արդեն ակտիվ փուլ իրականացնելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ավելին՝ այստեղ