Մեսին վնասվածք է ստացել
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ոտնաթաթի վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամիի» մարզման ժամանակ, հաղորդում է RMC Sport-ը։ Նա ստիպված է եղել լքել մարզումը Ֆիլադելֆիայում։
«Եթե ծանր վնասվածք լիներ, բոլոր խաղացողները շոկի մեջ կլինեին, բայց ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ ոչ մի ահավոր բան չկա»,- ասել է թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն։
«Ինտեր Մայամիում» անցկացրած 5 խաղում Մեսին խփել է 8 գոլ։
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամին» օգոստոսի 16-ին կմրցի «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ։