Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024
Lifestyle

Օգոստոսի 10-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ.
 Օրվա զգացմունքային ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն մասնագիտական գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումներ այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Ձեր ստեղծագործական ներուժը շատ բարձր է այսօր, դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Ցուլ. Այսօր ձեր արարքները հնարավոր չի լինի ենթարկել տրամաբանական բացատրության, այդ պատճառով էլ ձեր մրցակիցներն ու հակառակորդներն իրենց զգում են փակուղու առջև: Սա նրանից է, որ դուք առաջնորդվում եք սեփական ինտուիցիայով, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր բան:

Այսօր կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով ձեզ շատ օգտակար կլինեն: Շահեկան կլինեն նաև այսօր կնքված գործարքները:

Երկվորյակ. Լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու այսօրվա տրամադրությունը միանգամայն համահունչ են: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել, թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի ֆինանսական մուտքեր, սակայն պետք չէ շտապել ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:

Խեցգետին. Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում, անիրականանալի պարտավորությունների հետ կապվելու վտանգ կա, որոնք ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան ուրախություն: Ընդհանուր առմամբ, օրն ավելի հարմար է ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու համար: Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, հնարավոր են սադրանքներ ազգականների կողմից: Պաշտպանեք ձեր շահերը, բայց աշխատեք կոշտ մեթոդներ չկիրառել:

Առյուծ. Օրը հաջող կլինի, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն են պահանջում, այդ պատճառով այսօր չարժե ռիսկի գնալ և վտանգի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից առաջարկվող օգնությունից, առավել ևս, երբ դա արվում է սրտանց:

Կույս. Այսօր հաջողությունները կախված կլինեն ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե արագ չկողմնորոշվեք, կընկղմվեք մտածմունքների մեջ, հետաքրքիր հնարավորությունները կանցնեն ձեր կողքով և բաժին կհասնեն մեկ ուրիշին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել: Մտերիմների հետ շփումներն այսօր այնքան էլ հաջող չեն ստացվում: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն` դա ձեզ մոտ այնքան էլ վատ չի ստացվում:

Կշեռք. Այսօր հնարավոր են բարդություններ մասնագիտական դաշտում, զգույշ եղեք գործնական խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ: Այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում, չեն բացառվում դաշնակիցների և համախոհների հետ տարաձայնությունները: Եթե գործեք ինքնուրույն և զուր ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա, ապա օրվա ավարտին գոհ կլինեք արդյունքներից: Ընտանիքում հարաբերությունները բավական հակասական են. դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, ինչն էլ նյարդայնացնում է մտերիմներին:

Կարիճ. Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար: Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Անգամ կենցաղային գործերը ձեզ մեծ հաճույք կպատճառեն: Հնարավոր են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, իսկ հետո նաև նրանց կողմից որոշակի աջացության ցուցաբերում, ինչը կօգնի ձեզ կարիերայի վերելքի ճանապարհին:

Այսօր դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք:

Աղեղնավոր. Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը հետզհետե կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքն ունենաք:

Թեև այսօր շատ սիրառատ եք և պատրաստ ռոմանտիկ հարաբերությունների, բայց, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ և հիմար արարքներից:

Այծեղջյուր. Այսօրվանից մեծ սպասումներ մի ունեցեք, այն բավական ձանձրալի կանցնի: Չարժե հույսը դնել արտառոց բաների վրա: Ստիպված կլինեք մանր կենցաղային խՖդիրներ լուծել և աննշան դժվարություններ հաղթահարել:

Մի փորձեք փոխել իրավիճակը, ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա: Կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ վրա ճնշում գործադրել: Չնայած որ դա նրանց չի հաջողվի, այնուամենայնիվ, զգացմունքային անհարմարավետություն կզգաք:

Ջրհոս. Այսօր մի խուսափեք փորձարարություններից, նոր բանն այնքան վտանգավոր չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հաջող օր է ձեր մեջ ստեղծագործական ներուժ բացահայտելու համար:

Սա նաև այն օրերից է, երբ ստիպված պիտի լինեք հաշտվել որոշ կորուստների հետ: Կարող են բարդություններ ծագել գործընկերների և մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում, անգամ հնարավոր է, որ կորցնեք վաղեմի դաշնակիցներին: Բացասական միտումների ազդեցությունը հնարավոր կլինի հաղթահարել, եթե կարողանաք փոխել ձեր վարքագիծը և հանդուրժողականություն ցուցաբերեք:

Ձկներ. Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է: Չմտածված ու թեթևամիտ գործողությունների օր է, հաճախ ինքներդ ձեզ չեք կարող բացատրել, թե ինչու գնացիք այս կամ այն քայլին, ուղղակի ցանկություն կա ինչ-որ նոր բան անելու: Մի վստահեք կողքից տրված խորհուդներին, չի բացառվում, որ դրանք արվեն ոչ լավագույն մղումներով:

Օրվա առաջին կեսին դուք նյարդային եք, իսկ ահա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի, դուք կդառնաք ուրախ և անկեղծ` ոգևորելով շրջապատին և արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին: