Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը «Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբԼՈՒՐԵՐ․com-ի ծրագրային հաղորդումների կազմը կհամալրվի նոր, նմանը չունեցող Backstage նախագծով Հանուն բնապահպանական արդարության Google-ը ԱՄՆ-ում արևային մարտկոցներ կտեղադրի աղքատների համար ԶՊՄԿ աշխատակիցը ատլետիկա մարզաձևի ՀՀ եռակի չեմպիոնՀրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող մեքենաներինը․ Ալեն Սիմոնյան Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների․ «Արցախի անվտանգության եվ զարգացման ճակատ»«Հայաքվե»-ի մեր մարզային քարոզարշավը սկսում ենք Գյումրիից. Ավետիք ՉալաբյանԵրևանում խնդիրները չեն լուծվում, քանի որ գործ ունենք սիրողական կառավարման հետ. Տիգրան ՍահակյանԵրևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում. Մեսրոպ Առաքելյան Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը. «Փաստ» «Գազի ներկա սակագնի համար, այո, մեղավորություն են կրում օրվա իշխանությունները». «Փաստ» ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. ԾառուկյանԱնվտանգության փոխարեն նախապատվությունը տրվում է վառ գունավորումով, քաղաքական շողոքորթության տարրերով և ճոխացված երազանքային «հեռանկարներով» ներկայացվող նախագծերին․ Վիկտոր Մնացականյան7-օրյա ամառային հանգիստ երեխաների համար՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբTeam Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)Մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով. Իվետա ՏոնոյանԱրարատԲանկը Leasing Expo 2023-ին կներկայանա հատուկ առաջարկով և մրցունակ պայմաններովՄիշելի հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան․ Մանե Թանդիլյանը դիմել է ԱԳՆ-ին Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի Փաշինյանը ստում է. տնտեսությունն աճել է խաղամոլության, բանկերի գերշահույթների և ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին. Սարգսյան Քիչ առաջ մեկն իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության մասին «Հանուն Արցախի փրկության»․ «Համախմբում» շարժումը և Արցախի ԱԺ 3 խմբակցությունները համագործակցելու են «Ինչ պետք է արվի ժողովրդին «լեթարգիայից» դուրս բերելու համար, ինչու է կարևոր չկեղծելն ու իրական լինելը»Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում իսկական մարզական տոն էր կազմակերպվել փոքրիկների համար. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ «Փոքրիկ վարորդ» մրցույթը Մանե Թանդիլյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ ձևով է արժևորել՝ ասուլիս անցկացնելով փոքրիկների հետՄեսրոպ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Ամեն ինչ արվում է, որ կիրառվի համաշխարհային լավագույն փորձը». «Փաստ» Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում Netto-ն, Aldi-ն և Lidl-ը վաճառում են պատշգամբային էլեկտրակայաններ Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան Արագաչափեր, կարմիր գծեր և կենցաղային այլ ստեր՝ ըստ Նիկոլի Մեր երեխաները պետք է ապրեն անհոգ ու երջանիկ, սիրո ու ջերմության մեջ
Քաղաքականություն

«Մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում»․ Չալաբյան

«Մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ, սակայն ընտրեցինք՝ հավատալով հայի հավաքական ուժին ու մեր աստվածատուր առաքելությանը»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով, ավելի քան երեք տասնամյակ անց, հետադարձ հայացքով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար։

«Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին, անգրագիտությունը դարձավ համատարած»,- գրել է հասարակական-քաղաքական գործիչը։

Նա նշել է, թե կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։

«Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում»,- գրել է Չալաբյանը և հավելել, թե մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացո՞ւմը, թե՞ համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։

«Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում»,- նշել է նա։

Տարոն Վիրաբյան