Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Փրկարարների հետ համագործակցելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային խմբերը վերացրին պոչատարի վթարը՝ կանխելով շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցԱվտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան
Իրավունք

Բացահայտվել է 2015 թվականին կատարված հանցագործությունը. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է դեռևս 2015թ. հունվարի 15-ին Լոռու մարզի երկու բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նշված օրը՝ վաղ առավոտյան, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել՝ կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ երկու երիտասարդի՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, քննչական խմբի և ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում, պարզվել էր, որ դեպքը տեղի էր ունեցել գիշերային ակումբում՝ վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել էր, որ 2015թ. հունվարի 14-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գիշերային ակումբում վիճաբանություն էր ծագել նշված երիտասարդների և ակումբի մեկ այլ այցելուի միջև, ինչը շարունակվել էր գիշերային ակումբի բակում, ապա նաև՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հարակից տարածքում գտնվող մեկ այլ գիշերային ակումբի մոտ, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածել էր երիտասարդներից մեկի գլխին և ձախ ենթակողային շրջանին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, իսկ վերջինիս ընկերոջը, ով փորձել է միջամտել վիճաբանությանը, հարվածել էր որովայնի առաջային պատին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, այնուհետև դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչ է. վերջինս որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչը 2022թ. մայիսի 29-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Քրեական գործով կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել է, և քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերին: Դատարանը որոշում է կայացրել՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելու միջնորդությունը բավարարելու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: