Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց
Քաղաքականություն

Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը

Հա՛յ ժողովուրդ

Ո՞վքեր իրավունք ունեն խոսել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի անունից․ միանշանակ, բացառապես այն մարդիկ, կրկնում եմ, բացառապես այն մարդիկ, ովքեր Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի (ների) ժամանակ, կամավոր հիմունքներով, գնացել և մասնակցել են և, իրենց կյանքը գիտակցված դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, միշտ պաշտպանել են Հայաստանը, Արցախն ու Հայ ժողովրդին և ԱՍՏԾՈ կամքով մնացել ողջ։

Եվ, ուրեմն, ես՝ Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին կամավոր մասնակցած, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանս, հայտարարում և առաջարկում եմ, թե ՈՎ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը․

«Տավուշի պաշտպանության համար ձևավորված՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մտել է նոր փուլ, այն վերածվել է հանուն Հայաստանում ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանության ձևավորելու շարժման, որի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մտադիր է ՀՀ Ազգային Ժողովում խորհրդակցություններ սկսել խորհրդարանական երեք խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն՝ իմպիչմենթ հայտնելու համար։

ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ անվստահությանը զուգահեռ ներկայացվի նոր վարչապետի թեկնածությունը։ Հայաստանում փոփոխություններ պահանջող հասարակությունը ևս ցանկանում է իմանալ, թե ում ումով են փոխարինելու, ով է լինելու Հայաստանի հաջորդ ղեկավարը, ասել է թե՝ հաջորդ Վարչապետը։ Նոր վարչապետի թեկնածությունից է մեծ չափով կապված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետագա ընթացքը, հասարակության աջակցությունը շարժմանը, նրա հաջողության գրավականը։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանի հաջորդ Վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի իսկական Ազգային Առաջնորդ՝ օժտված հետևյալ չափորոշիչներով․

1) Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող։

2) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա կանգնեցնել թշնամուն՝ զսպելով Հայաստանի տարածքի հանդեպ նրա ունեցած հավակնությունները։

3) Ազգային Առաջնորդ, ով կկարողանա իր բարձր հեղինակությամբ, Ռուսաստանի աջակցությամբ հզորացնել Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, ինչը հնարավորություն կտա թշնամու հետ խոսել ոչ թե ծնկածի ու պարտվածի, այլ արժանապատիվ խաղաղություն պարտադրողի դիրքերից։

4) Ազգային Առաջնորդ, ում մասին հնարավոր չի լինի ասել, որ նա այս կամ այն խմբավորման դրածոն է, կամ այս կամ այն մարդու կամակատարը։

Միայն այս դեպքում է, որ Հայ ժողովուրդը կկարողանա հույս կապել նոր Վարչապետի և նոր իշխանության հետ՝ համախմբվելով նոր Վարչապետի և նոր իշխանության շուրջ՝ հետ բերելով մեր կորուստները և կերտելով մեր երազանքների հզոր և զարգացող Հայաստանը»։

Հայաստանի հաջորդ Վարչապետը պետք է լինի Հայաստանի պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած (ՀՀ Զինված Ուժերում 30 տարուց ավել ծառայություն անցած) և, հատկապես, Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, Հայաստանը արժանապատիվ խաղաղության ճանապարհով տանող, բարոյական արժեքներով ապրող Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական Ճակատ» շարժման Առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանը, ով համապատասխանում է վերոնշյալ չորս կետերին ամբողջությամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային Ժողովի երեք խմբակցություններին ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնին։