Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia
Sport

Նշան Մունչյան․ Ստեղծել եմ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդ, Հայաստանը կդառնա մարզաձեւի եվրասիական կենտրոն

Փորձում եմ այնպես անել, որ իմ երկրի համար լավ լինի: Հայաստանը շուտով կդառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտի եվրասիական կենտրոն: Ստեղծվել է մի դաշտ, որի շնորհիվ ամբողջ տարածաշրջանը կարող է մտնել Հայաստան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին բռնցքամարտիկ,   Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Նշան Մունչյանը:

Անվանի բռնցքամարտիկը 2007 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Այս օրերին գտնվում է Երեւանում: Հայրենիք է ժամանել նոր նախաձեռնությամբ՝ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու մեծ նպատակներով: Նշան Մունչյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդ (Armenian Professional Boxing Council):

Нет описания.

Պարոն Մունչյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը եւ ի՞նչ գործունեություն է ծավալելու:

Երկար ժամանակ մտորում եմ Հայաստանում պրոֆեսիոնակ բռնցքամարտը զարգացնելու ուղղությամբ: Մեզ մոտ այն բաց է, բայց մենք ունենք բոլոր նախադրյալները մեր երկրում էլ զարգացնելու պրոֆեսիոնալ բռնցքամարատը: Այդ նպատակով ստեղծել եմ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդ, որն աշխարհում պաշտոնապես կներկայացնի հայ բռնցքամարտիկներին: APBC-ն հունիսի 4-ին պաշտոնապես ճանաչվեց Պրոֆեսիոնալ բռնցքամարտի եվրոպական միության կողմից (EBU), որը հավանություն տվեց մեր ծրագրին, կանոնադրությանը եւ մեզ ընդունեց իր ընտանիք: Մեր գործառույթը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների լիցենզիաներ տալն է, այն, ինչ մինչ օրս չի եղել Հայաստանում: Լիցենզիան պրոֆեսիոնալ բռնցամարտիկին թույլ է տալիս ցանկացած մրցաշարում պաշտոնապես ներկայացնել իր երկիրը, հանդես գալ իր դրոշի ներքո: Այն բռնցքամարտիկը, որը սիրողականից տեղափոխվում է պրոֆեսիոնալ, պետք է լիցենզիա ունենա:

Ովքե՞ր են ընդգրկված խորհրդի կազմում:

Ամբողջ աշխարհից պրոֆեսիոնալ թիմ եմ հավաքել՝ Անգլիա, Բելգիա, Ռուսաստան, Հայաստան: Խորհուրդն ունի 7 անդամ՝ Արթուր Աբրահամ (պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO  վարկածով աշխարհի նախկին չեմպիոն), Լեւոն Ավետիսյան (նախկն բռնցքամարտիկ, գնդապետ), Խաչատուր Խաչատրյան (Բելգիա), Ալբերտ Խաչատուրով (Անգլիա, Siesta Promotion, պրոմոութեր), գլխավոր քարտուղար՝ Հրաչ Մուրադյան (նախկին բռնցքամարտիկ, Էջմիածնի նախկին քաղաքապետ), նախագահ՝ Նշան Մունչյան:

Այն բռնցքամարտիկները, որոնք ցանկանում են պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնել Հայաստանը, պետք է լիցենզավորվեն Խորհրդում, հակառակ դեպքում չեն կարող մեր  դրոշի տակ հանդես գալ: Կան շատ դեպքեր, որ հայտարարում են Հայաստանից, բայց նրանց գործունեությունն անօրինական է: Աշխարհում սա ընդունված կարգ է: Բոլոր երկրներում կան պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդներ, իսկ Հայաստանում չկար:

Այսինքն՝ մինչ այս Հայաստանի դրոշի տակ հանդես եկող պորֆեսիոնալ բռնցքամարտիկներն անօրեն են գործե՞լ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում եթե մասնակցում ես վարկանիշային մրցաշարերի, արդյունքները գրանցվում են BoxRec-ում: Եթե լիցենզավորված չես, արդյունքներդ այնտեղ չի գրանցվում: Մեր բռնցքամարտիկները լիցենզավորվում են դրսում, նրանց արդյունքները գրանցվում են BoxRec-ում եւ որպեսզի ներկայացուցիչ նշվում է լիցենզիա տվող երկիրը: Այսինքն՝ միայն ազգությունն է նշվում հայ կամ ծնվել է Հայաստանում: Ստացվում է՝ այդ մարզիկները Հայաստանը չեն ներկայացնում:

APBC-ն արդեն իրավասություն ունի բռնցքամարտիկներին արգելել անօրեն ներկայացնել Հայաստանը, եթե չունեն մեր խորհրդի կողմից լիցենզավորում: Եվրոպական միությունը մեզ նաեւ այդ արտոնությունն է տվել, որ մենք արգելենք դաշտում անօրինական գործունեություններ: Այս պարագայում բռնցքամարտիկների մենամարտերը նույնպես դառնում են ոչ պաշտոնական, այսինքն՝ նրանք ուղղակի մասնակցում են շոուի:

Ե՞րբ կմեկնարկի Խորհրդի գործունեությունը: Արդեն կան լիցենզիա ստանալու հայտեր:

Բոլոր փաստաթղթային հարցերն արդեն լուծված են, պետական գրանցում ունենք, կանոնադրություն: Խորհրդի գործունեությունը կարելի է համարել մեկնարկած: Այս պահին ընթանում է լիցենզիաների պատրաստման փուլը: Երեւան եմ ժամանել մեծ շնորհանդես անելու նպատակով, որին կմասնակցեն նաեւ Խորհրդի բոլոր անդամները: Սպասում եմ նրանց ժամանմանը: Կունենանք նաեւ մեծ մամուլի ասուլիս:

Ինչո՞ւ եք շեշտը դրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա: Ո՞րն է գլխավոր նպատակը:

Նպատակը Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելն է, որը չկա: Մեր լավագույն բռնցքամարտիկները սիրողականից հետո Ռուսաստանից, Ուկրաինայից կամ ԱՄՆ-ից են հանդես գալիս կամ հեռանում են սպորտից, որովհետեւ Հայաստանում ուղղակի չունեն այդ հնարավորությունը: Չկա մի կառույց, որը նրանց կտա այդ լիցենզիան:

Հայաստանից դուրս բռնցքամարտիկները տարբեր մրցաշարերի մասնակցելու մեծ հնարավորություններ ունեն, իսկ այստեղ՝ ոչ: Լիցենզիայից բացի, ի՞նչ այլ հնարավորություններ ունեն բռնցքամարտիկները:

Խորհուրդը միայն լիցենազվորմամբ չի զբաղվելու: Մենք ստեղծում ենք պայմաններ, որ Հայաստանը սկսի ընդունել մրցաշարեր: Բռնցքամարտիկը կունենա հնարավորություն լիցենզավորվի եւ այստեղ մասնակցի մրցաշարի: Մեզ արդեն դիմել են երկու պրոմոութերներ, որոնք ցանկանում են այստեղ անցկացնել մրցաշարեր: Հայաստանում դեռ հաստատված promotion, պրոմոութերներ չունենք: Ստացվում է՝ Խորհուրդը կարգավորում է ամբողջ դաշտը: Շուտով Խորհրդի կազմում կընդգրվեն նաեւ մրցավարներ, բժիշկներ: Արդեն ունենք պայմանագիր բուժհաստատության հետ, որտեղ բուժզննում կանցնեն լիցենզիա ստացող բոլոր բռնցքամարտիկները: Առանց բժշկական հետազոտության, լիցեզնիա չենք տրամադրելու: Այն promotion-երը, բռնցքամարտիկները, որոնք Հայաստանում կմասնակցեն մրցաշարի, պետք է օգտվեն Խորհրդի մրցավարական կազմից, բուժհաստատությունից: Այսինքն՝ միանգամից մի քանի մասնագիտություններ կզարգանան, այդ թվում սպորտային բժշկություն, մրցավարություն, պրոմոութերություն:

Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի նկատմամբ վերաբերմունքն ավելի շատ սիրողական մակարդակում է, բայց դրան զուհաեռ աշխարհում շատ են մեծ նվաճումներ ունեցող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ: Ի՞նչն է պատճառը:

Պատճառն այն է, որ ոչ մի լուրջ պրոոմութեր չի գա Հայաստանում մրցաշար անցկացնի, եթե դու չունես կառույց, որը կվերահսկի, կտա համապատասխան իրավունք, ենթակառուցվածքներ կունենա, որոնց հետ հնարավոր կլինի իրականացնել ինչ-որ բան: Սա է պատճառը, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հանդեպ վերաբերմունքը զուտ սիրողական է: Մեր տղաների համար դրսեւորվելու հնարավորությունը միշտ դրսում է եղել: Հայաստանը կարող է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրասիական կենտրոն: Բոլոր պրոմոութերները կգան Հայաստան, որովհետեւ Ռուսաստանը զրկված է բոլոր տեսակի մրցաշարեր անցկացնելու իրավունքից, Ուկրաինան ի վիճակի չի, Բելառուսիան սանկցիաների տակ է: Բոլոր այս երկրների բռնցքամարտիկները կգան Հայաստան՝ լիցենզիա ստանալու, որպեսզի իրենց մարզական կարիերան շարունակելու  հնարավորություն ունենան: Մեզ արդեն դիմել են շատ բռնցքամարտիկներ, որպեսզի դառնան Հայաստանի քաղաքացի եւ ստանան լիցենզիա: Ես կանխատեսում եմ մեծ հաջողություն Խորհրդի գործունեությունում:

Ի՞նչ ներուժ եք տեսնում պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Հայկական բռնցքամարտը միշտ լավն է եղել՝ սկսած մեր ժամանակներից: Այսօր էլ հրաշալի հեռանկարային տղաներ ունենք, որոնք վաղ թե ուշ սիրողականն ավարտելուց հետո տեղափոխվելու են պրոֆեսիոնալ: Նրանք են լինում այն կորիզը, որը կհնչեցնի աշխարհում հայկական պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին: Մենք ունենք նաեւ Արամ Ավագյան, որն այժմ ԱՄՆ-ում է, Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը, Հովհանես Բաչկովը, այս տղաները նույնպես շատ լավն են եւ նրանք էլ փառքով կարող են ներկայացնել Հայաստանը: Ես ներկա էի Երեւանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը. հիացած եմ մեր հավաքականով: Շատ լավ կազմ ունենք: Բավականին մեծ արդյունքներ ցույց տվեցինք: Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Արթուր Բազեյանը, մյուս երիտասարդները հիացրին իրենց  մենամարտերով: Պոտենցիալ միշտ ունեցել ենք: Այսպիսի լավ արդյունքներից հետո, որոնք տարբեր ժամանակներում ցույց են տվել ազգային հավաքականի անդամները, բռնցքամարտիկները գնալու տեղ չեն ունեցել: Դեպքեր գիտեմ, որ շատ երիտասարդներ ստիպված հեռացել են Հայաստանից, ԱՄՆ են եկել, որպեսզի ինչ-որ կերպ հնարավորություն ստանան շարունակել պրոֆեսիոնալ ռինգում, բայց մինչ օրս շատ վատ վիճակում են՝ չեն կարողանում նորմալ մարզվել, աշխատում են, որովհետեւ ԱՄՆ-ն ոչ ոքին գրկաբաց չի ընդունում, բռնցքամարտիկներին մասնավորապես ոչ ոք գրկաբաց չի ընդունում, հատկապես բռնցքամարտի աշխարհը: Մեր տղաները, ճիշտ է, շատ լավն են, բայց նրանց նման հազարնեըր կան ԱՄՆ-ում: Եթե բռնցքամարտիկը պատրաստ չի գալիս ԱՄՆ կամ ցանկացած երկիր, պայմանագրով չի լինում, նրան, իրոք, ոչ ոք չի ընդունում եւ նա դառնում է սովորական հերթական մարդ, որն այս ակումբից այն ակումբ է գնալու մարզվի, որ ինչ-որ պրոմոութեր նկատի իրեն, ուզի:

Ինչպե՞ս եք պատրաստվում Հայաստանում մրցաշարեր կազմակերպել, չէ՞ որ դա մեծ գումարների հետ է կապված:

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը բոլոր հնարավորություններն ու իրավասություններն օգտագործելու է, որպեսզի այստեղ պարբերաբար անցկացվեն մրցաշարեր կամ Հայաստանի դրոշի ներքո արդեն պաշտոնապես հանդես եկող բռնցքամարտիկները մենամարտեր ունենան տարբեր երկրներում: Այն պրոմոութերները, որոնք կգան Հայաստան, Խորհուրդը կպարտավորեցնի, որ հայ բռնցքամարտիկները մասնակցեն այլ երկրում իրենց կազմակերպած մրցաշարերին: Այս գործառույթը եթե սկսի աշխատել, կզարգանա նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մենեջերությունը: Մենեջերն է զբաղվում բռնցքամարտիկով, պրոմոութերներ գտնում, պայմանագրեր կնքում: Մենեջերներ են պետք Հայաստանին, իսկ մենք այստեղ չունենք մենեջեր: Շղթայականորեն բոլոր հարցերի լուծումը տալիս է Խորհուրդը, միայն թե բռնցքամարտի ներկայացուցիչները լուրջ պետք է մոտենան Խորհրդի գործունեությանը:

Ես փորձում եմ այնպես անել, որ մեր երկրի համար լավ լինի: Ես ԱՄՆ քաղաքացի եմ: Այնտեղ ունեմ աշխատանք, մարզիչ եմ, նաեւ մենեջեր, ընտանիք, թոռներ ունեմ այնտեղ,  բայց ուզում եմ ինչ-որ բան անել, որ Հայաստանը զարգանա: Խորհուրդը չեմ ստեղծել, որ իմ անունը շրջանառվի, ասեմ՝ ես այս-ինչ կառույցի նախագահն եմ եւ այլն: ՀԲՖ նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը, որը շատ լավ մասնագետ է, հրաշալի բռնցքամարտիկ է եղել, իմ լավ ընկերն է, հրաշալի մեկնարկ տվեց Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը, բայց քանի ոչ չկար այսպիսի խորհուրդ, չկարողացավ շարունակություն տալ:

Կա՞ համագործակցություն պետական կառույցների հետ:

Համագործակցում ենք ԿԳՄՍ նախարարության հետ: Հանդիպել եմ փոխնախարար Կարեն Գիլոյանին: Նա ողջունեց իմ նախաձեռնությունը եւ խոստացավ աջակցել ցանկացած հարցում, նաեւ պաշտոնական գրություն տվեց նախարարության կողմից, որպեսզի դա եւս ներկայացնենք Եվրոպական միությանը:

Ի՞նչ ֆինանսական ներդրումն է պահանջվում Խորհրդի գործունեության համար եւ ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը:

Սա մեծ ներդրումների ծրագիր է: Ես Հայաստան եմ եկել երկու հովանավորով, բայց դիմում-առաջարկ եմ ուզում անել բիզնեսի աշխարհի ներայացուցիչներին՝ համագործակցել մեզ հետ: Ես օգնություն չեմ խնդրում: Սա համագործակցության առաջարկ է, քանի որ սպորտ է եւ յուրաքանչյուր ընկերություն կարող է որեւէ մրցաշարի կամ բռնցքամարտիկի հովանավոր դառնալ: Աշխարհում սպորտը, հատկապես պրոֆեսիոնալ բռնցքամարտը մեծ բիզնես է:  Մենք աշխատելու ենք հայկական, ռուսական հեռուստաընկերությունների հետ, այս պահին քննարկումներ ենք անում ամերիկյան սպորտային հեռուստաալիքների հետ, որպեսզի նրանցից մի քանիսի հետ էլ աշխատենք: Ստեղծվել է մի դաշտ, որի շնորհիվ ամբողջ այս տարածաշրջանը կարող է մտնել Հայաստան: Այնպես որ, ես որեւէ մեկից գումար չեմ խնդրում, Կառավարությունից ֆինանսավորում չեմ ուզում, բայց խոստանում եմ՝ հաջող ընթացքի դեպքում կհարստացնենք մեր երկիրը:

Լուսինե Շահբազյան