Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia
Region

Ալիևի պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «ԼՂ-ի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները. Ադրբեջանցի պաշտոնյա

Նախագահ Իլհամ Ալիևն է որոշում Հայաստանի հետ բանակցությունների բովանդակությունն ու խաղաղության օրակարգը, ավելին նրա պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները, հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ և առցանց 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ, բարձրաստիճան պաշտոնյան ադրբեջանական պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է, որ այժմ առաջնային նպատակը խաղաղության պայմանագրի և սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններ սկսելն է:

Փաշինյան - Ալիև վերջին բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին հիշատակում չկար, փոխարենը Շառլ Միշելը խոսել էր Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին։

Ավելի վաղը Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել խաղաղության բանակցությունների իր հինգ սկզբունքները, Երևանն էլ վեց կետ էր հավելել դրանց։ Կետերից մեկը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցն էր։ Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը տեղեկացրել էր, որ Բաքվից այդ վեց կետերի վերաբերյալ պաշտոնական պատասխան չեն ստացել։

Այսօր հրապարակված հարցազրույցում Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդել է, թե սահմանազատման հանձնաժողովների կազմի հաստատումից և առաջին հանդիպումից առաջ Հայաստանը ամիսներ շարունակ ժամանակ էր ձգում՝ խուսափելով բանակցություններից: Նրա խոսքով, հաջորդիվ Բաքուն ուզում է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանը արդեն կարողացել է համաձայնության գալ մյուս հարևանի՝ Իրանի հետ, հավելել է Ռամիլ Ուսուբովը։

«Ալիևի նախաձեռնությամբ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի Արևելյան Զանգեզուրն ու Նախիջևանը իրար կապող նոր տրանսպորտային հանգույց։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հարցում պետք է գերակա դիրք ունենա և թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը՝ այլ մանրամասներ չհայտնելով այդ նոր տրանսպորտային հանգույցի մասին։

Սպառնալով մեկուսացմամբ՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է՝ վերջերս տեղի ունեցած բանակցություններին հայաստանցի պաշտոնյաների մասնակցությունը ցույց է տալիս, որ հայկական կողմը գիտակցում է՝ փոխզիջումներ այլևս չեն լինելու:

«Մենք հերթական անգամ կարող ենք մեկուսացնել Հայաստանին՝ զրկելով գլոբալ նախագծերին մասնակցելու հնարավորությունից: Սա Երևանի վերջին հնարավորությունն է և այս ծրագրերից դուրս մնալով նրանք կկորցնեն սոցիալ-տնտեսական ճգնաժամից խուսափելու միակ հնարավորությունը», - պնդել է Ուսուբովը:

Մինչ Ադրբեջանից կրկին հնչում են «Զանգեզուրի» միջանցքի մասին հայտարարություններ, պաշտոնական Երևանը վերահաստատել է, որ իր համար դա կարմիր գիծ է։ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին, իսկ ճանապարհների բացումը քննարկվում է երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

Օրերս Երևանում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, և հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։