Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia
Legal

Գերությունից հայրենադարձված Արեն Արամյանը հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, առկա է ոտքն ամպուտացնելու վտանգ, սակայն նրան կալանքի տակ են պահում.փաստաբանը միջնորդել է գրավ կիրառել

Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված, ապա՝ օրեր անց կալանավորված ենթասպա Արեն Արամյանի ոտքը հնարավոր է ամպուտացնելու անհրաժեշտություն լինի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Ամարյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից մերժվել է։ Տարեմուտին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ինչը ևս բավարարվել է՝ դեկտեմբերի 30-ին։

Փաստաբան Արա Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ օրերս նախաքննության ավարտ է հայտարարվել, կողմերին տրամադրվել են 6 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը և հինգ օր ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, գրավի չափ է առաջարկել 500.000 ՀՀ դրամը։ Մասնավորապես, նախաքննության ավարտ է հայտարարվել, հետևաբար, նախաքննության ընթացքում որպես կալանավորման հիմք մատնանշված՝ գործի քննության խոչընդոտման հավանականությունը էականորեն նվազում է կամ վերացվում։ Խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնելու հարցի համար հիմք է հանդիսացել նաև Արեն Արամյանի առողջական վիճակը։ Միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ։

Անդրադառնալով Արամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնեց, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, մի քանի հետազոտություններ են իրականացվել և, թեև այս պահին փաստաթղթային տեսքով չկա ախտորոշումը, բժիշկները հայտնել են, որ նյարդը, այսպես ասած. «մահանում» է և եթե կարճ ժամանակ անց որևէ միջամտություն չլինի՝ հնարավոր է նաև ոտքի թաթի ամպուտացիա արվի։

«Այսօր էլ հոդաբանն է հետազոտել, փաստորեն՝ այդտեղ էլ խնդիր կա, շարքից դուրս է գալիս՝ բժշկական միջամտություն չանելու հետևանքով։ Բացի այդ, բավականին երկար ժամանակ է՝ չի հետազոտվել, արյուն է հավաքվել վնասվածքների՝ ճարպոն տվածների շրջանում։ Մի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ մնա»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» իր պաշտպանյալը երեկ և այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, իրեն նաև բժիշկներ են այցելել՝ ՔԿՀ, սակայն հետազոտություն է իրականացվել, ոչ թե՝ բուժում։

Դիտարկմանը՝ հնարավոր է, որ ստեղծվի նոր միջգերատեսչական հանձնաժողով՝ Արամյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, փաստաբանը նշեց՝ այդ գործընթացը երկար կտևի, կարող ենք ունենալ անդառնալի հետևանքներ։