Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Legal

2021թ. Շիրակի մարզում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք. Դատախազություն

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2021թ. ընթացքում անչափահասների մասնակցությամբ հանցավոր իրավախախտումների քրեական շարժընթացը, արձանագրված դեպքերը ծնող պատճառներն ու նպաստող պայմանները: Ըստ այդմ՝ 2021թ. մարզի տարածքում արձանագրվել է 31 անչափահասի մասնակցությամբ առերևույթ հանցագործության 20 դեպք՝ հիմնականում կապված ծեծի, գողությունների հետ: Նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 2-ով, իսկ մասնակիցների թիվը՝ 7-ով: Այս մասին հաղորդում է Դատախազությունը:

Բացի յուրաքանչյուր դեպքով հետաքննության և նախաքննության նկատմամբ հետևողական դատախազական հսկողության իրականացումը, մարզի դատախազության կողմից մեծ ուշադրություն է դարձվել անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելուն: Այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից այցելություններ են կատարվել մարզի Գյումու, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի մի շարք դպրոցներ, որտեղ հանդիպում-զրույցներ են տարվել ինչպես ուսուցչական կոլեկտիվների, այնպես էլ բարձր դասարանի աշակերտների հետ:

Ընդ որում, այդ հանդիպումներին մասնակցել են ոլորտային մասնագիտացած ՀԿ ներկայացուցիչներ, այլ դպրոցների և ուսումնարանների տնօրեններ, փաստաբաններ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժինների՝  անչափահասների և ընտանիքում բռնությունների կանխարգելման բաժանմունքների ծառայողներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության  մասնագետներ  և այլոք։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են մարզում անչափահասների կողմից առավել հաճախ կատարվող հակաիրավական արարքները, դրանց պատճառհետևանքային կապերի վերաբերյալ վերլուծության արդյունքները։

Դատախազների կողմից  նախանշվել են իրավախախտումների կանխարգելման ուղիները, մեթոդները, ընդգծվել են ծնող-երեխա, ուսուցիչ-աշակերտ, դպրոց-ծնող ամուր կապի կարևորությունը, հանցավոր վարքագծի հակումներ ունեցող անչափահասների նկատմամբ առավել ընդգծված հսկողության իրականացումը, չափահաս և անչափահաս քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը։

Դատախազները պատասխանել են  ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին: Տեղում անցկացվել է գործնական խորհրդատվություն, ինչը դրական է ընդունվել մասնակից կառույցների ներկայացուցիչների կողմից։

Բոլոր մասնակիցները ողջունել են Շիրակի մարզի դատախազության կողմից այս ոլորտի հանդեպ ծրագրային մոտեցում ցուցաբերելու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով  ամրապնդել համագործակցությունը դրա շրջանակում։

Անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նկատառումներից ելնելով՝ 2021 Շիրակի մարզի դատախազի կողմից 2 միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ Շիրակի մարզպետին, որով վերլուծվել  է անչափահասների շրջանում հանցավորության նախականխման հանգամանքները, ինչպես նաև առաջարկվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից իրենց պարտականությունների  նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, պետական և տեղական կառավարման մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Նույն նպատակով 5 միջնորդագրեր են  ուղարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ վեր հանելով անչափահասների հանցավորության դեմ տարվող պայքարում Ոստիկանության պրոֆիլակտիկ աշխատանքներում նախականխման միջոցառումների լիակատար անցկացման խնդիրները։ Միջնորդագիր է հասցեագրվել նաև ՀՀ ԿԳՍՄ նախարարին՝ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանցագործության կոնկրետ դեպքի ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու մասին:

Միջնորդագրերով առաջ են քաշվել նաև կոնկրետ դեպքերով իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար կամ իրավասու անձանց կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու  անհրաժեշտությունը, ինչի շրջանակներում 5 անձ անձ ենթարկվել է կարգապահական տույժերի: