Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia
Photo

«Ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան»․ Էմմա Սապունջյանը՝ ֆոտոշարքի, իր համար ապրելու և քննադատությունների մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել, որի կադրերը տրամադրել է Tert.am Life-ին և խոսել ֆոտոշարքի, կերպարների, բաց հագուստով չլուսանկարվելու, քննադատությունների մասին։

Էմմայի խոսքով՝ ֆոտոշարքի նախաձեռնողը լուսանկարիչ Նարեկ Ղազարյանն է եղել, որովհետև ընկերներ են, իրար վաղուց են ճանաչում։ «Միշտ ցանկացել ենք համագործակցել, բայց միշտ հիմնականում իմ պատճառով չի ստացվել։ Ոճն ընտրել են լուսանկարիչն ու իր կինը, մեկ օրվա ընթացքում 4 կերպար ենք լուսանկարել։ Մոտ 7-8 ժամ լուսանկարվել եմ, բայց չէի հոգնել, որովհետև ընթացքը հաճելի էր, լավ երաժշտություն էինք լսում։ Երկար ստացվեց, որովհետև մանրակրկիտ աշխատանք է արվել։ Կերպարները, հիմնականում, ինձ մոտ էին, որովհետև իմ հագուստով էի, թեման էլ ես էի ընտրել։ Կա կերպար, որը մի փոքր աբստրակտ ոճի մեջ է, աշխատել ենք նաև ստվերների հետ։ Շեշտը դրված է բնավորության, ոչ թե գեղեցիկ դեմքի, սեքսուալ կերպարի վրա, ցանկացել ենք հոգեբանական ներքին վիճակ ներկայացնել»,- ասաց նա։

 

Ըստ դերասանուհու՝ լուսանկարվելն իրեն հեշտ է տրվում․ «Մի այսպիսի խոսք կա՝ եթե սիրում ես լուսանկարվել, ուրեմն՝ լուսանկարներում գեղեցիկ ես ստացվում, եթե ոչ՝ հակառակը։ Ես համաձայն եմ, իմ լուսանկարների մեծ մասը միշտ հաջողված է, կարող եմ 3 նկար ունենալ ու դրանցից գտնել իմ ցանկացածը։ Լուսանկարվելիս ավել ջանք չեմ գործադրում, պարտադիր չէ, որ կադրն կատարյալ լինի»։

Էմման նկատեց, որ հիմա հաճախ են հանդես գալիս սեքսուալ ոճի լուսանկարներով, բայց ինքը նման լուսանկարներ չունի։ «Դրանց իմաստն էլ չեմ հասկանում։ Բաց հագուստով լուսանկարվելու գաղափարն ընդունում եմ որպես հետևորդներին գրավելու միջոց, ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան։ Այլ հարց է, երբ ինչ-որ բրենդ ես ներկայացնում և քեզնից դա են պահանջում։ Այս դեպքում ևս պետք է ամեն ինչ չափի մեջ անել։ Եվ հետո, կարելի է սեքսուալ լինել թեկուզ սպորտային հագուստով՝ առանց մարմինը բացելու»,- նշեց նա։

Դերասանուհին ընդգծեց, որ լուսանկարներում իր կերպարները, հիմնականում, խաղաղություն գտած կանայք են, դրանք խաղարկային չեն, ինքն այդպիսին է։

«Չեմ խաղում լուսանկարվելիս, իսկ հեռուստասերիալներում կերպարներս լրիվ այլ են, ավելի ուժեղ են, այնինչ իրականում ես այնքան էլ ուժեղ մարդ չեմ։ Հնարավոր է՝ մի քանի տարի առաջ ինձ համար բարդ լիներ ուժեղ կնոջ մարմնավորելը, բայց հիմա՝ ոչ, հաճույք եմ ստանում այդ գործընթացից։ Կյանքում ուժեղ չլինելն ինձ չի խանգարում, որովհետև պետք եղած դեպքում ուժեղ եմ դառնում։ Գուցե, մնացած դեպքերում  ուժեղ չեմ, որովհետև կողքիս այնպիսի մարդիկ են, ովքեր իմ փոխարեն ուժեղ են լինում։ Թեև այնքան էլ ուժեղ չեմ, հիմա հեշտ չեմ խոցվում՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ։ Նախկինում կարող էի թեթևակի հայացքից նեղսրտել, իսկ հիմա թեկուզ ինչ-որ մեկն ինձնից նեղանա, իր խնդիրն է, եթե ես նրան նեղացնելու միտում չեմ ունեցել։ Տարիքի հետ սկսում ես ապրել քեզ համար, ոչ թե ուրիշների»,- ասաց դերասանուհին։

Էմման նաև ընդգծեց, որ հետևում է իր էջում բոլոր մեկնաբանություններին, որովհետև իրեն հետաքրքիր է, թե մարդիկ իր մասին ինչ են մտածում։

«Այդ մեկնաբանությունները հետո համեմատում եմ ռուսական դաշտի հետ։ Ռուսաստանում, եթե հանդիսատեսը չի հավանում որևէ դերասանի կերպար, նրան անձնական վիրավորանք չի հասցնում, գրում են՝ լավ սերիալ է, չեն սիրում տվյալ կերպարին, ոչ թե դերասանին։  Հայաստանում նման կուլտուրա չկա, մարդկանց թվում է՝ սիրուհու կերպար ես խաղում, ուրեմն՝ իրականում բարոյական չես, ընտանիքներ ես քանդում։ Չեն ընդունում, որ դա մեր մասնագիտությունն է, մի տեղ լավ կերպար եմ խաղում, մյուս տեղում՝ վատ։ Առաջ նաև մեկնաբանություններից էի նեղսրտում, կարող էի նստել, լացել, բայց հիմա անտեսում եմ։ Նույնիսկ մեկնաբանություններ են գրում քաշիս հետ կապված։ Երբ մեկնաբանությունները գրում են կերպարիս մասին, ես լավ եմ զգում, որովհետև եթե հասցրել են ատել կերպարիս, ուրեմն՝ կարողացել եմ ասելիքը տեղ հասցնել։ Պետք է ուշադրություն չդարձնել ու ապրել քո կյանքով»,- եզրափակեց նա։