Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram и IDBank - участники фестиваля Career City FestUcom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянКешбэк до 10% от GetTransfer с картами IDBankРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреляВ центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль Обещанная поддержка ЕС и США может предоставить Армении новые экономические возможности: анализ экономиста Надеюсь, что Европа в будущем будет рассматривать Армению как часть европейской цивилизации: депутат Парламента ШвецииВ Тегеране возобновили работу аэропорты имени имама Хомейни и Мехрабад Президент Казахстана прибыл с официальным визитом в Армению Предложение Аршака Карапетяна грозит нарушить покой действующих властей ,,ПАСТ'': Армения на пороге потрясений: пойдет ли Пашинян на ,,конфронтацию'' сознательно?Лизинговый договор и ряд преимуществ. Amio принимает участие в Leasing Expo со специальным предложениемМеждународные переводы по картам VISA IDBank-а
Право

ՀՀ նախագահի ղեկավարած հիմնադրամի աշխատակցի պայմանագիրը խզել են ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում․ Բաց նամակ՝ Արմեն Սարգսյանին

Հատուկ մանկավարժ Դավիթ Հարությունյանը, որը մոտ 4 տարի աշխատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամում, բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, որում նշում է, որ իր հետ պայմանագիրը խզել են, ընդորում՝ ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում: Ըստ նրա՝ աշխատակիցների արտահոսք կա, որի մասին հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև․ 

«Քանի որ ՀՀ նախագահ, «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանին իր իսկ ենթակաները դարձնում են անձեռնմխելի անձ, ուստի ես՝ Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ սոցիալ-վերականգնողական կենտրոնում մոտ 4 տարի աշխատած մասնագետս, որոշեցի այս կերպ՝ հրապարակային տեղեկացնել Հանրապետության նախագահին և բոլորին, թե իրականում ինչ է կատարվում  բարի համբավ ունեցող Լուսէ կենտրոնում՝ հույս ունենալով, որ Արմեն Սարգսյանն անձամբ հետամուտ կլինի խնդիրների կարգավորմանը:

Իմ աշխատանքային /քաղիրավական/ պայմանագիրը խզվել է ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում:

Եղել են աշխատավարձից պահումներ՝ սկսած 3 հազար դրամից: Դրանք կրել են պարբերական բնույթ և կան գրավոր ապացույցներ: Անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել: Աշխատել ենք տոնական, հանգստյան և կամ ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև արտաժամյա և մեզ չեն վճարել դրա դիմաց, այսինքն՝ վճարվել ենք սովորականի պես։

Ինձ և այլ աշխատակիցների ուղարկել են հարկադիր պարապուրդի, փոխարենը կենտրոնի տնօրենն ընտրողաբար աշխատանքի է կանչել բացառապես իր հետ մտերիմ աշխատակիցներին:

Առկա է աշխատակիցների արտահոսք, մասնագետների քանակի կրճատում: Օրինակ հիմա աշխատում է ընդամենը մեկ էրգոթերապիստ՝ նախկին երեքի փոխարեն, այն էլ՝ ոչ ամբողջ դրույքով: Երևան իմ սեր հիմնադրամի Լուսէ կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանն աշխատանքից ազատում է երեխայի իմացական ոլորտի զարգացման համար պատասախանատու հատուկ մանկավարժին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողների մոտ: Ծնողների դժգոհություններն ապացուցող բազմաթիվ նամակագրություններ կան: Ավելին՝ կան ծնողներ, ովքեր պատրաստ են նույնիսկ տեսախցիկների առաջ խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերջին ամիսներին նկատում են Երևան իմ սեր հիմնադրամի մանկական կենտրոնում: Երաժշտության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետը ևս լքեց Լուսէ կենտրոնը և հիմա բոլորովին նոր աշխատակցի են ընդունել աշխատանքի: Հոկտեմբերի 1-ին հերթական մասնագետն է հեռանում աշխատանքից: Ի դեպ, բոլորին զգուշացնում են՝ եթե դժգոհեք, միանաք նախագահին ուղղված նամակին, իրավական լուրջ խնդիրներ կունենաք: Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը մեզ անվանում է բոնբոներկայով աշխատող մասնագետներ, բայց ծնողները պնդում են, որ ավելի մեծ տուփով շոկոլադներ էլ տալիս են հենց Գոհարին, նաև՝ գյուղից բերված խնձոր, տորթեր, նվերներ և այլն։

Երեխաների հետ աշխատող և որևէ մասնագետ չունի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, որը պարտադիր է տվյալ ոլորտում աշխատողների համար:

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի, ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցի ժամանակ Զատիկ՚ երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ից երեխաներ են տեղափոխում Լուսէ կենտրոն, որպեսզի ՀՀ նախագահի տիկնոջը, դեսպաններին, նախարարներին ու պատգամավորներին  ցույց տան մասնակից երեխաների մեծ քանակ՝ թե իբր Լուսէ կենտրոնում այս պահին այդքան երեխա է սոցիալ-վերկանգնողական ծառայություն ստանում: Իսկ թե ինչու հենց Զատիկից, որովհետև այնտեղի ղեկավարությունը Գոհար Գալստյանի հետ բավական մտերիմ է:

Խնդրել եմ տեղեկանք տրամադրել աշխատանքի վայրից, չեն տրամադրել՝ Երևան իմ սեր հիմնադրամի փոխտնօրենը պատճառաբանել է՝ տեղեկանք կտրամադրենք միայն այն դեպքում՝ եթե ստորագրես պայմանագրի լուծման համաձայնագիրը։

Կան հեռախոսային ձայնագրություններ, որտեղ Գոհար Գալստյանը ծնողին ստում է, թե ես մեկնել եմ Հայաստանից, ունենք փոխադարձ համաձայնություն՝ պայմանագրի լուծման մասին:

2020թ-ի ձմռանը Գոհար Գալստյանը ստիպել է նամակ գրել Երևան իմ սեր հիմնադրամի այն ժամանակվա տնօրեն Արշակ Կարապետյանի դեմ: Ես հրաժարվել եմ ստորագրել այդ նամակի տակ, որից հետո լարվեցին Գոհար Գալստյանի հարաբերություններն իմ և նամակին չմիացած այլ աշխատակիցների հետ:Նամակը ևս կարող եմ տրամադրել:

Երբեմն մեկ երեխան ստանում է նախատեսվածից ավելի՝ մի քանի եռամսյակ ծառայություններ, իսկ որոշ երեխաներ սպասում են տարիներ շարունակ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին կամ որոշ պաշտոնատար անձանց դիմելուց հետո, խնդիրը լուծվում է և հնարավորություն են ստանում օգտվել թերապևտիկ ծառայություններից։ Փոխարենը Լուսէ կենտրոնի տնօրենը Երևան իմ սեր հիմնադրամն ընտանեկան հանգստի հրաշալի վայր է դարձրել: Ընտանիքի 4 անդամները՝ ներառյալ 3 երեխաները հաճախ են լինում հիմնադրամում, ուտում են, ժամանակ են անցկացնում, օգտագործում կենտրոնի ռեսուրսները, խաղերը, նույնիսկ քնում, երբեմն նաև՝ դայակի հետ։

Խնդիրների  մասին տեղյակ է եղել Երևան իմ սեր հիմնադրամի տնօրեն Գագիկ Արզումանյանը, որը նախկինում եղել է Ֆինանսների փոխնախարար, բայց նաև նրա անունը կապված է  Թեղուտի հանքավայրի շահագործման և ծառահատման հետ և հիմնադրամում ասում են, թե Գագիկ Արզումանյանը համակարգում է ՀՀ նախագահին պատկանող հայաստանյան բիզնեսները, դրա համար էլ հիմնադրամում առհասարակ չի լինում, ուստի նրան նամակ գրեցի, բայց Արզումանյանը նույնիսկ իրեն ուղղված իմ գրավոր որևէ նամակին չի պատասխանել այդ թվում՝ փոստային ծառայության պատվիրված նամակին: Խնդիրների մասին տեղյակ են նաև հիմնադրամի փոխտնօրենը,  կենցաղային հարցերով զբաղվող Կարեն Տեր-Մարտիրոսյանը և Արմեն Սարգսյանի գրասենյակի քարտուղարուհի Նաիրա Մակարյանը:

Երբ հիմնադրամի ղեկավարությանը տեղեկություններ են հասել, որ մտադիր եմ նախագահին դիմել բաց նամակով, փորձում են Լուսէ կենտրոն այցելող երեխաների ծնողներին հրավիրել, զրուցել, որ հանկարծ չդժգոհեն: Անգամ ջրծաղիկով հիվանդ երեխային են հրավիրում՝ ինչ-որ տեսանյութում նկարահանվելու պատրվակով:  

Հարգելի պարոն նախագահ՝ նամակում նշված բոլոր խնդիրների ապացույցները կարող եմ ներկայացնել: Խնդրում եմ ընթացք տալ այս նամակին»: