Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded
Legal

Պետք է լուծվեն 2016 թ. և 2020 թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։

Ստացվում է, որ, օրինակ, 2016 թ. ապրիլի, 2020թ. հուլիսի, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին գործող իրավակարգավորումներով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ չի կարող տրամադրվել:

Քանի որ 3 ամսից ոչ պակաս մասնակցության կանոնն ընդհանուր է, ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել նաև մարտական գործողությունների մասնակցի վկայականի փոխարեն տեղեկանք տրամադրելու վերաբերյալ:

Քաղաքացիները տեղեկացրել են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի ժամկետը լրանալուց հետո նոր վկայական ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, բայց նրանց նոր վկայականի փոխարեն տրամադրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք:

Բողոքների քննարկմամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը մերժել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանքի փոխարեն քաղաքացիներին տրամադրել վկայական՝ պատճառաբանելով, որ նոր նմուշի վկայական տրամադրվում է մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձանց:

Ուշադրության է արժանի այն, որ նախկինում հնարավորություն էր տրվում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրել նաև 2 ամիս մարտերին մասնակցած անձանց: Նշվածի հիման վրա էլ քաղաքացիներին տրվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականներ, որոնք Կառավարության համապատասխան որոշմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ուժը կորցրել են:

Քննարկվող գործերով Պաշտպանն արձանագրել է, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական չտրամադրելը կարող է խնդրահարույց է լինել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: Բացի դրանից, վկայական չտրամադրելը կարող է հանգեցնել նաև մարտական գործողությունների մասնակիցների համար գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից ու երաշխիքներից օգտվելու իրավունքն իրացնելու խոչընդոտների:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի խորքային լուծման, սոցիալական արդարության ապահովման, մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է գտնել արագ ու կոնկրետ լուծումներ, քանի որ անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելն ինքնանպատակ չէ. այն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն և, ըստ էության, նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից և սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու համար։ Նրանք պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, ունեն բնակարանային ապահովության, քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու, դրամական աջակցության, զինվորական կենսաթոշակի իրավունք:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար մշակել կոնկրետ մեխանիզմներ ու չափորոշիչներ:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացնելու է նաև Պաշտպանության նախարարությանը նախկինում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած և վկայականն ուժը կորցրած անձանց առանց կարգավիճակի վերանայման հնարավորության տրամադրել նոր վկայական:

Ավելին․․․