Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը հետաձգվել է
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան, Չինաստանի Ուսի քաղաքի իշխանությունների խնդրանքով, հետաձգել է 2021թ. հոկտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով:
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ շատ թիմեր չեն կարողանա մուտք գործել երկիր կամ ստիպված կլինեն կարանտինի մեջ մնալ մի քանի շաբաթ:
Աղբյուր