Գիտնականները կորոնավիրուսն արագ բուժելու միջոց են նշել
Ասթմայի ինհալատոր օգտագործելը կարող է զգալիորեն կրճատել կորոնավիրուսից առողջանալու ժամանակը: Այս մասին գրում է Telegraph-ը` վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի գիտնականներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուդեսոնիդը, որն օգտագործվում է ասթմայի և խրոնիկ խանգարիչ թոքային հիվանդության բուժման համար, կարող է օգնել կորոնավիրուսային վարակով հիվանդներին:
Օքսֆորդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ինհալատորն օգնում է միջինը 3 օրով կրճատել կորոնավիրուսով հիվանդի վերականգնման ժամանակը:
«Առողջապահության նախարարությունը կշարունակի վերահսկել այս բուժման փորձարկումների արդյունքները, քանի որ նոր տվյալներ հասանելի կդառնան և անհրաժեշտության դեպքում կճշգրտի առաջարկությունները»,- հայտարարել է խորհրդարանական փոխնախարար Ջո Չերչիլը:
Բրիտանացի բժիշկները նախատեսում են օգտագործել այս դեղամիջոցը՝ ամեն առանձին դեպքի համար: Փորձագետները նշել են նաև, որ բուդեսոնիդը կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարում նաև տան պայմաններում:
Ավելին․․․
Աղբյուր