Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia
Legal

ՀՀ տարածքից զինծառայողների առևանգումը միջազգային գանգստերություն է, բայց այստեղ օրենքները քիչ դեր են խաղում․ միջազգային հանրությունը շարժվում է երկակի ստանդարտներով․ ամերիկացի իրավապաշտպան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասի խոսքով՝ նախորդ տարի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ և վերջերս ՀՀ տարածքից գերեվարված 6 զինծառայողերի դեպքերում ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողություն են։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ կատարվածը ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է, քանի որ Ադրբեջանը չի դադարում ուժի սպառնալիքի լեզվով խոսելուց։

«Ադրբեջանը մտել է այլ երկրի տարածք և մարդ է գողացել։ Ակնհայտորեն ստացվում է, որ այս դեպքում գործ ունենք միջազգային հանցագործության հետ։ Այստեղ առանցքային խնդիր է, որ գործ ունենք ագրեսիայի հանցագործության՝ Հռոմի կանոնադրության 5-րդ հոդվածի խախտման հետ»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանի արածը կարող է դատապարտվել նաև Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածով՝ որպես մարդկության դեմ հանցագործություն, Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածով՝ որպես պատերազմական հանցագործություն։

Վերջինը, ըստ նրա, հատկապես կարող է վերաբերել սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված գործողություններին։ 

Գերիների խնդրի մասին ընդհանրապես խոսելով՝ միջազգային իրավապաշտպանը նկատեց, որ այստեղ հարկ կա, որ կենտրոնանանք Ժնևի Կարմիր խաչի 1949-ի կոնվենցիայի և 1977-ի լրացուցիչ արձանագրությունների վրա։

«3-րդ Կոնվենցիայի 132-3 հոդվածը նախատեսում է ռազմագերիների անհապաղ ազատ արձակում պատերազմից անմիջապես հետո»,- ասաց նա։ Ըստ Ալֆրեդ դե Զայասի, ամեն դեպքում, այստեղ օրենքները քիչ դեր են խաղում։ Նկատեց, որ հարցն այն է, որ միջազգային հանրությունն այնքան էլ հետաքրքրված չէ խնդրով։ «Ցնցող է  Ռուսաստանի պասիվությունն այս իրավիճակում, Արևմուտքի մեղսակցությունը, որը շարունակում է համագործակցել Թուրքիայի հետ՝ չնայած Թուրքիայի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի զանգվածային խախտումներին, օրինակ, Սիրիայից վարձկանների օգտագործումը և այլն»,- ասաց նա։

Նա խայտառակություն համարեց մինչ այժմ Թուրքիայի և Ադրբեջանի անպատժելիությունը։ «Եվրամիությունը ոչ մի պատժամիջոց չի կիրառել Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք ապրում ենք կատարյալ երեսպաշտության աշխարհում, և «եվրոպական արժեքները» պաշտպանվում են միայն այն դեպքում, երբ կա շահ»,- ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ նրա, արդարության վերականգնման համար, կարևոր է, որ գերտերությունները հարգեն ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նա, սակայն նկատեց, որ այդ իրավունքն ընտրովի է հարգվում․ մի իրավիճակում, երբ ձեռնտու է կարևորվում է այն, մեկ այլ իրավիճակում, երբ ձեռնտու չէ, հետաքրքրված չեն, առավել կարևորվում է «տարածքային ամբողջականության» սկզբունքը։ «Օրինակ՝ ասում են, որ ինքնորոշման իրավունքն օրինական է Կոսովոյի համար, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այդպիսին չէ»,- ասաց նա՝ նկատելով, որ ինքն այն համոզմանն է, որ եթե ցանկություն կա, որ մարդիկ ապրեն մի տարածքում և զգան, որ պաշտպանված են, ունեն իրավունքներ, ուրեմն աշխարհը պետք է ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը։

Նրա նկատառմամբ՝ միջազգային լրատվամիջոցները թքած ունեն Հայաստանի, Արցախի վրա, դրանք նույնքան կոռումպացված են, որքան Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Մադրիդի և այլնի կառավարությունները:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի  1- ին հոդվածը, որը նախատեսում է ինքնորոշման իրավունքի պաշտպանություն,

տարածվում է միայն «ընկերների» վրա, երբ առկա է աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական շարժառիթ»,- ասաց նա։

Այս իրավիճակից դուրս գալու, հայ գերիներին ազատելու տարբերակներից մեկը, Ալֆրեդ դե Զայասի խոսքով, այն է, որ ՀՀ կառավարությունը կարողանա աշխատել Ռուսաստանի, մասնավորապես նախագահ Պուտինի հետ։ Նա, նորից վերադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից զինծառայողների առևանգման թեմային, նշեց՝ դա միջազգային գանգստերություն է (ավազակություն), որ կարողացել են անել Ադրբեջանն ու Թուրքիան։

«Սեպտեմբերին նրանց կողմից արված պատերազմական հանցագործությունները դատապարտվել են իմ շատ միջազգային գործընկերների՝ իրավապաշտպանների կողմից։ Շատ խոսվել է այն մասին, որ օրինակ, նրանց կողմից Սիրիայից վարձկաններ են մասնակցել պատերազմին։ Բայց որպեսզի քաղաքական գործիչները չկարողանան խուսանավել, պետք է հետաքննող լրագրողները ուսումնասիրեն փաստերը և ներկայացնեն դրանք։ Այդ ժամանակ քաղաքական գործիչները չեն ասի, որ դրանք հավաստի տեղեկություններ չեն»,- ասաց նա։

Խոսելով արդեն ՀՀ իշխանությունների կողմից այս հարցերի առաջմղման համար արված աշխատանքների մասին՝ Ալֆրեդ դե Զայասը նշեց, որ Հայաստանը պետք է ավելի բարձր խոսի, պետք է դառնա խոսափողը միջազգային հանրության համար»։

«Երևանը պետք է ճիշտ ձևով դիմի Եվրամիությանը, որ ինչ-որ բան արվի։ Վատ է, որ ԵԱՀԿ-ն կանխող քայլեր չի ձեռնարկել, որ Ադրբեջանի կողմից նման ագրեսիա տեղի չունենա։ Եվրամիությունն էլ ճիշտ բառեր չօգտագործեց Ադրբեջանին և Թուրքիային ուղղված՝ որոշ հանգամանքների բերումով,- ասաց նա՝ նկատելով, որ օրինակ, միջազգային կառույցները հեշտությամբ մեղադրեցին, պատժամիջոցներ սահմանեցին Բելառուսի նկատմամբ, որը որևէ երկրի տարածք ապօրինի չէր էլ ներխուժել,-Եվրոպայի հիմնական ուժերը երկակի ստանդարտներով են աշխատում։ Աշխարհը շարժում է փողը»։

Իրավիճակի հանգուցալուծումը, ըստ նրա, Ռուսաստանի՝ Պուտինի հետ հարաբերութունները զարգացնելն է, իսկ այս հարցում, ՀՀ այսօրվա իշխանությունները որոշ հնարավորություններ արդեն կորցրել են։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժելուց և հայ զինծառայողների գերեվարելուց հետո  հայտարարել է, որ պատրաստվում է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ալֆրեդ դե Զայասը նշեց․«Ցավոք սրտի, մենք գիտեք, թե ինչպես է աշխատում Անվտանգության խորհուրդը։ Իհարկե, լավ է այնտեղ քննարկումներ ունենալը, բայց ես չեմ տեսնում հնարավորություն, որ այն կլուծի խնդիրը։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանային խաղացողները պետք է ներգրավվեն այս գործընթացներում, հատկապես Ռուսաստանը, որը պետք է երաշխավորի, որ այլևս չլինի ագրեսիա Հայաստանի նկատմամբ և անպայմանորեն Հայաստանի և Արցախը միմյանց կապող միջանցքը լինի»,- ասաց նա։