Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Lifestyle

Առյուծներին խորհուրդ է տրվում հրաժարվել գնումներից. ապրիլի 10-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս չափավորություն պահպանել ամեն ինչում և չշտապեցնել իրադարձությունները: Այսօր դժվար է ձեզ վրա ուշադրություն գրավել, սակայն դուք կարող եք դառնալ անփոխարինելի մարդ, ով միշտ օգնության է հասնում, և պահանջված լինել որպես այդպիսին: Չարժե շատ բան սպասել ֆինանսների և անձնական հարաբերությունների ոլորտում: Անցանկալի են գնումները՝ բացի հրատապ մանրուքներից:

Ցուլ

Այսօր Ցուլերը տրամադրված են պասիվ ռեժիմի: Բացառված չէ ստեղծագործական ճգնաժամը, փակուղու զգացումը, տեղեկատվության պակասը, սիրո մեջ հիասթափությունը: Հնարավոր է մեկ թեմայի վրա սևեռվածության հակում: Եռանդուն Ցուլերը կարող են գործել իներցիայով, սակայն երեկոյան նրանց մոտ էլ կաճի հանգստի պահանջը: Արժե ավելի ուշադիր լինել երեխաների կարիքներին: Նրանք կարող են հոգատարություն պահանջել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում խուսափել աղմկոտ զվարճանքներից և հոգնեցուցիչ ճանապարհորդություններից: Օրը խորացնում է անորոշությունը, ստիպում է լցվել համբերությամբ: Հոգսերը կարող են ավելի շատ ժամանակ կամ էներգիա խլել, քան ծրագրվում էր: Բացառված չէ, որ ցանկալի արդյունքին այդպես էլ չկարողանաք հասնել: Շատերին կուղեկցի վատառողջությունը, ընկճվածությունը, ընդհանուր հոգնածությունը:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր կախյալ կլինեն շրջակա իրավիճակից, շատերի վրա այն ճնշող տպավորություն կգործի: Հնարավոր է փակուղի տեղեկատվական կամ հոգևոր որոնումներում, ընդմիջում ցանկալի շփման մեջ: Կարող են չիրականանալ հրապուրիչ գաղտնի հույսերը: Անցանկալի են նպատակային ուղևորությունները՝ բացի ամենաանհրաժեշտներից: Եթե հակված եք ընկճվածության, չարժե շատ ժամանակ անցկացնել հոռետեսների հետ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում հրաժարվել գնումներից և ֆինանսական գործողություններից, քանզի այսօր դրանք արդյունք չեն խոստանում: Լավագույն դեպքում կբախվեք ձգձգման, մերժման, չեղարկման հետ: Վատագույն դեպքում բացառված չեն տհաճ թյուրիմացությունները, ցրվածության և անուշադրության հետևանքով սխալները, բարձրանում է միջոցների անիմաստ վատնման, իրերի փչանալու, այլ վնասի հավանականությունը:

Կույս

Կույսերը կարող են բախվել խոչընդոտների շղթայի, ճանապարհին դադարի, հաջող սկսած գործերի ժամանակավոր ընդմիջման հետ: Խնդիրների աղբյուր կարող է լինել ընտանեկան մթնոլորտը, բնակարանի կամ առողջության հետ կապված իրավիճակը: Հնարավոր է փակուղի ռոմանտիկ հարաբերություններում: Որոշ իրադարձություններ ձեր սեփական անփութության, անհեռատեսության հետևանքը կլինեն: Խորհուրդ է տրվում հրաժարվել վերջնական ընտրություն կատարելուց:

Կշեռք

Այսօրվա իրադրությունը Կշեռքների համար չի կարելի լավատեսական համարել, սակայն այն ունի իր դրական կողմերը: Հենց այն թույլ կտա խորապես վերաիմաստավորել ձեր պահվածքը և իրավիճակը, փակել պարտքերը և ընդմիշտ բացառել նախկին սխալների կրկնությունը: Տվյալ գործընթացը կարող է ժամանակ խլել: Հնարավոր է, որ ձեզ սպասվի մեկուսանալու, առողջությունը և ֆինանսական գործերը շտկելու շրջան:

Կարիճ

Կարիճները կարող են բախվել սիրային հարաբերություններում, մասնագիտական, նյութական և ստեղծագործական ծրագրերում արդեն ծանոթ անորոշության վիճակի հետ: Շատերը նորից կհանգեն միայնակ գործելու անարդյունավետության մտքին, կգիտակցեն համագործակցության անխուսափելիությունը և անհրաժեշտությունը: Արժե զերծ մնալ ծրագրերի հաստատումից. այժմ դրանք անկայուն են: Ձեր հույսերն ու հաշվարկները դեռ շատ անգամ կարող են փոխվել, ճշգրտվել:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրվա առավել բարենպաստ շրջանը կլինի երեկոն: Հենց այն թույլ կտա լավատեսական տրամադրվել և վերադարձնել ներքին դրական հավասարակշռությունը: Առավոտյան և ցերեկը շատերը հակված կլինեն ընկճվածության, կարող են կարոտել կամ տրվել սև մելամաղձության: Շատերն իրենց կզգան հուսահատության եզրին, քանզի այս օրը ստիպում է ավելի սուր զգալ ցանկացած իրավիճակի անելանելիությունը:

Այծեղջյուր

Առավոտյան Այծեղջյուրների վրա կկախվի պոտենցիալ ընկճախտի ստվերը: Հնարավոր է, որ դրան հակեն արտաքին հանգամանքները, սակայն արժե հաշվի առնել զգացմունքային գործոնը: Շատերին պետք կգա բարոյական աջակցություն: Չարժե արհամարհել առողջության նկատմամբ հոգատարությունը, քանզի հիվանդությունն ավելի կխորացնի ընկճվածության ռիսկը: Երեկոյան լավատեսություն կներշնչեն կոնկրետ ծրագրերը:

Ջրհոս

Քանի երեկոն վրա չի հասել, Ջրհոսները հոռետեսական տրամադրված կլինեն: Շատերը հակված կլինեն իրենցում, այլ մարդկանց, շրջակա իրականության մեջ փնտրել թերություններ, այլ ոչ արժանիքներ: Տրամադրվածությունը կարող է կառուցողական լինել, եթե անիմաստ անհանգստությունների փոխարեն գերադասեք թերությունների հայտնաբերման և վերացման շուրջ մանրակրկիտ աշխատանքը: Հնարավոր է ստիպված լինեք հետաձգել ինչ-ինչ միջոցառումներ:

Ձկներ

Ձկները կարող են նորից ներքաշվել հին, անարդյունավետ սցենարի մեջ: Հնարավոր է ճգնաժամ հարաբերություններում: Առանցքային հարցերում կասկածելի է կիսամիջոցների հաջողությունը, կարող է պետք գալ ավելի երկար և մասշտաբային գործընթաց: Լավագույն օրը չէ ժամադրությունների, հանրությանը ներկայանալու համար: Եթե երկխոսությունները, մտորումները և որոնումները հայտնվել են փակուղում, արժե սպասել մինչ երեկո. այդ ժամանակ շատ բան կհաջողվի այլ անկյունից, ավելի լավատեսական հեռանկարում տեսնել:
Ավելին․․․