Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի այն եզակի գործատուներից է, որն ապահովագրում է նաև ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Մինչ Հայաստանի ներքաղաքական խժդժություններն ավելի են խորանում, իսկ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր կոչվածները տարբեր հրապարակներում զուգահեռ հանրահավաքներ են անցկացնում, Մարտի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատար ուժերի կողմից կարծես թե փաստն անտեսվեց։

Միայն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունից պահանջելով անհապաղ չեղարկել Եվրամիության հետ, իր բնորոշմամբ, չարիք դառնալիք այդ համաձայնագիրը։ Ազգային պետական գործչի արձագանքը հետաքրքրություն է առաջ բերել ոչ միայն տեղական, այլև միջազգային մամուլում։ Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Խաչիկ Ասրյանը ուշագրավ դիտարկումներ է արել համաձայնագրի վերաբերյալ։

Խաչիկ Ասրյանի կարծիքով այդ համագործակցության անվան տակ պետք է հասկանալ, որ Եվրամիությունն իր հստակ վերահսկողությունն է հաստատելու Հայաստանի նկատմամբ և Հայաստանը բոլոր հարցերում պետք է ենթարկվի Եվրոպայից իջեցված բոլոր հրահանգներին: Ազգային պետական գործիչը մտահոգ է այն փաստից, որ Հայաստանն ու Հայ ժողովուրդն իրենց մաշկի վրա շատ վաղուց զգացել են եվրոպական չափանիշների կործանարար ազդեցությունը, որն արտահայտվում է մեր սեփական պատմության, լեզվի, կրոնի, մշակույթի ուրացման, մեր ազգային ինքնության հետ որևէ ընդհանրություն չունեցող բարքերի արմատավորման տեսքով։ Խաչիկ Ասրյանը վստահ է, որ հայ ժողովուրդն իր հավաքական կամքով պետք է մերժի եվրոպական կոչվող այլասերված բարքերը, որոնց միակ նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն ու Հայ տեսակի վերացումն է:

Արձանագրենք, որ Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում իր արտաքին քաղաքականությունը վարելիս գերազանցապես հիմնվել է հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այս հանգամանքը շեշտում է նաև «Հայոց Արծիվների» առաջնորդը, փաստելով, որ մենք, մեր մշակույթով, ավանդույթներով և արժեքներով, միասնական ու հոգեհարազատ ենք բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, ու այդ միասնությունը խարխլող, և այդ միասնության ազնվությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Ինչևէ, փաստ է արդեն, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Այսինքն այն կիրարկվելու է։ Նախկին իշխանությունների օրոք համաձայնեցված, ներկա իշխանությունների կողմից հաստատված համաձայնագիրը եթե չչեղարկվի, ապա Խաչիկ Ասրյանը խոստանում է դա անել իր քաղաքական ուժի՝ իշխանության գալու պարագայում։ Իսկ, որ Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը ձևավորելու է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, Խաչիկ Ասրյանը կաթիլ անգամ կասկած չունի։