Էդգար Բաբայանը՝ ֆուտբոլում առաջին քայլերի մասին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» նորեկ Էդգար Բաբայանը պատմել է ֆուտբոլում առաջին քայլերի մասին:
«Մանկուց շատ ժամանակ եմ անցկացրել գնդակի հետ: Հայրս սիրում էր դիտել ու խաղալ ֆուտբոլ: Երևի, ֆուտբոլային որակները նրանից եմ ժառանգել: Երբ 7 տարեկան էի, ընդունվեցի «Ռանդերսի» ակադեմիա: Ինձ մոտ այնքան լավ էր ստացվում, որ առաջին մարզիչս չէր հավատում, որ նախկինում չեմ մարզվել ակումբում: Բոլորը հարցնում էին, թե որ ակումբից եմ: Սակայն, երբ ընդմիջումից հետո, երբ թիմերի դարպասները փոխվում են, ես շարունակեցի գոլ խփել նույն դարպասին, նա վերջապես հավատաց:
Պատերազմից հետո ընտանիքս Հայաստանից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ես ծնվել եմ: Ես 3 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Դանիա: Կարելի է ասել, որ իմ կյանքն ու կարիերան սկսել է այդ երկրում: Գիտեմ հայերեն, դանիերեն, անգլերեն ու բավական լավ հասկանում եմ գերմաներեն: Տանը խոսում ենք հայերեն»,- «Ռիգայի» մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել է հայ ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Էդգար Բաբայանը կտեղափոխվի Կիպրոսի «Պաֆոս»: Օրեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Ռիգայի» հետ, որի կազմում կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Վերջերս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։
Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է կես միլիոն եվրո։
2014 թվականին հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-ին, 2019-ին ու 2020-ին: