Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Culture

Նունե Մանուկյան․ «Այս տարվա «Ռոլան» կինոփառատոնը նվիրված է հայ երեխաներին»

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնը պիտի անցկացվեր 2020թ․-ի նոյեմբերին, սակայն, հասկանալի պատճառներով, հետաձգվեց և տեղի կունենա 2021թ․-ի հունվարի 11-ից 20-ը՝ առցանց ձևաչափով։ Փառատոնային ծրագիրն այս տարի ևս, չնայած նոր ձևաչափին, հագեցված է դիտարժան ու բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններով, վեբինարներով, ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով, որոնց կարելի է հետևել փառատոնի պաշտոնական կայքի (http://rolanbf.com/), փառատոնի ֆեյսբուքյան (https://www.facebook.com/ROLANIFF) և յութուբյան (https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ) պաշտոնական էջերի միջոցով։ Փառատոնի բացումը կկայանա հունվարի 11-ին, ժամը 18․00-ին։ «Ռոլանի» նախապատրաստական աշխատանքների, 2020թ․-ի փորձությունների և փառատոնի հետագա գործունեության մասին զրուցել ենք «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» կինոփառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի հետ։ 

 

-2020թ․-ը հայերիս համար ծանր ու ճակատագրական տարի էր՝ համավարակ, պատերազմ, զոհեր ու վիրավորներ, կորուստներ, տնտեսական ճգնաժամ․․․ Այս իրավիճակում, երբ հանրությունը կենտրոնացած է բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ, «Ռոլանի» կազմակերպիչները, այդուհանդերձ, կամքի ուժ գտան՝ անցկացնելու ամենամյա փառատոնը, որն անհրաժեշտ էր նախևառաջ մեր երեխաներին։ Ի՞նչ աշխատանքներ կատարեցիք անցյալ տարվա ընթացքում, և ինչո՞վ է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնը տարբերվում նախկինում ձեր կողմից անցկացված փառատոներից։ 

 

-Մեր հոբելյանական՝ 15-րդ փառատոնի ավարտից անմիջապես հետո մենք եռանդով ձեռնամուխ եղանք 16-րդի կազմակերպման աշխատանքներին։ Փառատոնը, ինչպես ամեն տարի, ծրագրվում էր անցկացնել նոյեմբերին՝ մեր մշտական գործընկերների՝ «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ։ Անցյալ տարվա մարտին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում կորոնավիրուսի համավարակն էր, փառատոնի ձևաչափն ու թեմատիկ ուղղվածությունն էլ, ըստ այդմ, փոփոխվեցին՝ համապատասխանեցվելով նոր իրավիճակին։ «Մենք կհաղթահարենք COVID-19» դարձնելով փառատոնի նոր նշանաբանը՝ մենք սկսեցինք ընդունել մրցութային ֆիլմերի հայտերը և, հունիս-հուլիս ամիսներից սկսած, այցելել մարզեր, քանի որ մեր վերջին 5 տարվա գործունեության հիմքում եղել է ապակենտրոնացումը, փառատոնի սահմանները Երևանից դուրս ընդլայնելը և միջմարզային ակտիվ կապեր ստեղծելը, որպեսզի մարզերի դպրոցականները ևս հնարավորություն ունենան ներգրավվելու մեր ծրագրերում։ Ի դեպ, փառատոնի անցկացման առցանց ձևաչափն ինքնին հեշտ կազմակերպվող գործընթաց չէ, որովհետև, ի թիվս այլ խնդիրների, ստիպված ես լինում պրոդյուսերական ընկերությունների հետ հարթել ու համաձայնեցնել նաև ֆիլմերի ցուցադրության հետ կապված խնդիրը․ ոմանք պահանջում էին, որ ֆիլմերն անպայման ցուցադրվեն կա՛մ կինոթատրոններում՝ լայն հանրության համար, կա՛մ ցուցադրվեն միայն ժյուրիի անդամների համար։ Ի վերջո, մենք կարողացանք բանակցել ու պայմանավորվել խնդրահարույց հարցերի շուրջ։ Փառատոնը ստացավ 180 ֆիլմի հայտ՝ 29 երկրից, և փառատոնային ծրագրում ընդգրկվեցին 62 ֆիլմեր՝ 15 երկրից, այդ ֆիլմերից 46-ը հնարավորություն ունեցանք առցանց ցուցադրելու։ Աշխատանքների կազմակերպման այս փուլում էինք, երբ սկսվեց պատերազմը։ Տեղի ունեցավ ամենասարսափելին, որի համեմատ անկարևոր դարձավ ամեն ինչ՝ համավարակը, մեր ծրագրերը, մեր խնդիրներն ու հույզերը։ Այս արհավիրքը մեզ նետեց մի բոլորովին այլ իրականություն, և ընդմիշտ փակվեց վարագույրը դեպի անցյալ։ Սկզբում մենք մտածում էինք փառատոնն առհասարակ չանցկացնելու մասին, սակայն հետո որոշեցինք հետագձել այն և անցկացնել 2021-ի սկզբին՝ ևս մեկ անգամ փոփոխելով փառատոնային ծրագրի ուղղվածությունը և ներառելով պատերազմի թեման։

Նոյեմբերի 10-ից հետո մեզ հույս էր պետք, պետք էր գեթ մեկ խթան, որը մեզ կվերադարձներ գործելու ունակությունը՝ գոնե հանուն մեր երեխաների, ում համար էլ, ի վերջո, ապրում ու աշխատում ենք։ Այս փառատոնը նվիրված է բոլոր հայ մանուկներին, մենք հնարավորինս փորձել ենք աշխարհին ու իրադարձություններին նայել նրանց աչքերով, ու, թերևս, հենց դա կարող է այս իրավիճակում սպեղանի դառնալ մեծահասակներիս համար։ Իհարկե, մինչ փառատոնի անցկացումը խորհրդակցեցինք դպրոցների ու բուհերի ղեկավարության, ուսուցչադասախոսական կազմի, ծնողների հետ։ Նրանք ևս փաստեցին, որ գերլարված, հաճախ նաև՝ սթրեսային հոգեվիճակում հայտնված մանուկների ու պատանիների համար դրական ազդեցություն կունենա փառատոնային ցուցադրություններին ու միջոցառումներին հետևելը։ Նրանք պիտի զգան, որ կյանքը կանգ չի առել, կյանքը շարունակվում է, պիտի հավատան, որ իրենք հաղթանակներով լի ապագա են ունենալու։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ նրանք մեծանան ոչ թե պարտվողի, այլ հաղթողի հոգեբանությամբ, լինեն իրենց երկրի տերն ու պատասխանատու քաղաքացին։ Մենք պիտի ճիշտ ուղղությամբ առաջնորդենք նրանց, որպեսզի ձևավորենք հայրենասեր, բարոյական արժեքներով ապրող սերունդ։ Հատկապես այս աղետալի պատերազմից հետո մեր անելիքը շատ է։    

 

-«Ռոլան» կինոփառատոնն ի սկզբանե առանձնացել է իր բազմակողմանի ուղղվածությամբ՝ իրականացնելով ոչ միայն մշակութային, այլ սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծրագրեր։ Հաշվի առնելով այժմյան իրավիճակը՝ այդ ծրագրերի անհրաժեշտությունն ավելի է մեծացել։ Ի՞նչ մտադրություններ ունեք այդ կապակցությամբ։

 

-Իհարկե, շարունակելու ենք համագործակցել այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք տարիներ ի վեր եղել են մեր գործընկերը փառատոնի տարատեսակ ծրագրերն իրագործելիս։ Կցանկանայի հիշատակել հատկապես Գավառի մանկատունը, որի սաները միշտ ակտիվորեն մասնակցել են փառատոնային ծրագրին՝ որպես մրցութային ժյուրիի անդամներ։ Թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական ծրագրերին անպայման անդրադառնալու ենք փառատոնի ավարտից հետո, երբ հանգամանորեն կվերլուծենք, թե որոնք են առաջնահերթությունները, և թե ինչին կարող ենք ծառայեցնել մեր երկարամյա փորձն ու կապերը՝ ավելի նպատակային ու արդյունավետ գործելու համար։ Ինչպես գիտեք, «Ռոլան Բիկով» հիմնադրամը, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ, 2013-ից կինոփառատոնի ծրագրում ներառել է «Պատիվ ունեմ» անվանակարգը՝ տարբեր զորամասերի զինծառայողների մասնակցությամբ։ Մենք ծրագրում ենք օգնության կարիք ունեցող զինվորներին ևս ներառել մեր սոցիալական ու առողջապահական ծրագրերում։ «Ռոլանի» կազմակերպիչները ոչ մի պահ չեն մոռանում, որ մեր զինծառայող տղաները, պատերազմի մասնակից մեր հերոսներն ընդամենը մի քանի տարի առաջ այս փառատոնի հանդիսատեսի շարքում էին։ 

 

-«Ռոլան» կինոփառատոնը տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ փառատոնի ծրագրերում ներառելով ավելի ու ավելի մեծ թվով երկրներ։ Առաջիկայում նախատեսվո՞ւմ է շարունակել այս գործընթացը, և ե՞րբ եք ծրագրում անցկացնել 17-րդ «Ռոլանը»։ 

 

-Մեր հաջորդ կինոփառատոնը, եթե անկանխատեսելի իրադարձություններ ու իրավիճակներ չլինեն, ծրագրում ենք անցկացնել 2021-ի նոյեմբերին։ Ինչ վերաբերում է ընթացիկ կինոփառատոնին, ապա այս անգամ ցուցահանդեսներին հատկացրել ենք ավելի մեծ տեղ, քան նախկինում էր։ Արդեն չորս տարի համագործակցելով «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ՝ «Ռոլանն» այս տարի, հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության երկրներ. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ։ Ցուցադրվելու են Վիշեգրադյան երկրներից՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից մեզ ուղարկված ֆիլմեր, երևանյան մի շարք կրթօջախներում արտերկրի ճանաչված մասնագետների կողմից անցկացվելու են վեբինարներ ու վարպետության դասեր, իսկ «Միասին կհաղթահարենք COVID-19» և «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» ցուցահանդես-մրցույթներում ներկայացված բոլոր աշխատանքները հասանելի կլինեն փառատոնի առցանց հարթակում: Ցուցահանդես-մրցույթների միջազգային ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով ու մասնակցության վկայականներով: 16-րդ «Ռոլանը» կազմակերպելիս պահպանել ենք մեր ավանդական անվանակարգերը, սակայն փառատոնի հատուկ ծրագրերը մշտապես փոփոխվում ու հարստացվում են, ինչի շնորհիվ մեր անցկացրած փառատոներից ոչ մեկը նման չէ նախորդին, ամեն մեկը յուրահատուկ է։ Ուզում եմ վստահեցնել, որ «Ռոլանը», ինչպես մինչև հիմա, այնպես էլ ապագայում, փորձելու է չկորցնել ժամանակի զարկերակը և համաքայլ ընթանալ մերօրյա իրականությանն ու առկա մարտահրավերներին։ Մեր գործունեության բոլոր նորամուծությունների ու փոփոխությունների հիմքում կլինի նոր կապերի, նոր երկխոսությունների հաստատումը, ինչը անպայման կարտացոլվի փառատոնի հատուկ ծրագրերում։ 

 

զրուցեց Անուշ Բաբայանը