Մաուրո Գեւգեոզյանը փոխել է ակումբը
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը փոխել է ակումբը։ 34-ամյա ֆուտբոլիստը Պերուի Կլաուսուրայի A խմբի «Ունիվերսիդադ Կախամարկա» ակումբից տեղափոխվել է B խմբի «Կառլոս Մանուչի» ակումբ։
Մաուրո Գևգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 ընկերական հանդիպում է անցկացրել 2014-ին։ Նա այս տարվա հունվարին էր միացել «Ունիվերսիդադ Կախամարկային»: Հարձակվողի նախորդ ակումբն էր Արգենտինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տեմպերլեյը»: