Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Legal

«Եթե ամեն ինչ ճիշտ ձևով ընթանար, սրանք հմի չէին լինելու». ԱԱԾ-ն նոյեմբերի 9-ի դեպքերի մասին նոր մանրամասներ է հայտնում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ պահպանելու սկզբունքներին, ինչպես նաեւ հավատարիմ լինելով հասարակության եւ պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին եւ արտաքին անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ դրանց զուգահեռ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ.Ա.-ի (Վարդան Այվազյան-խմբ) եւ դեռեւս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, գրանցված լինելով «Ֆեյսբուք»  սոցիալական ցանցում եւ ունենալով հետեւորդների զգալի քանակ, նպատակ ունենալով անվստահություն սերմանելու միջոցով իշխանության յուրացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների, ՀՀ կառավարության անդամների եւ վերջինիս կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով պարբերաբար հրապարակել եւ տարածել է վարկաբեկիչ, արատավորող եւ ստահոդ տեղեկություններ՝ այդ կերպ փորձելով հեղինակազրկել գործող իշխանություններին, արատավորել վերջիններիս եւ հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողություների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հ.Ծ.-ն, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ տեղի ունենալու մասին, գիտակցելով, որ իշխանությունը յուրացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձեռնամուխ է եղել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների անմիջական կատարմանը եւ այդ նպատակով նախ մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում կատարվող՝ գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որպիսի գործողությունների հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հատկացված «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, փոխլրացնելով միմյանց գործողությունները, շրջափակել են այն, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ճոճել, թափահարել է ավտոմեքենան՝ փորձելով այն շրջել, բարձրացել է ավտոմեքենայի վրա, բռնություն գործադրելու նպատակով բացել է ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը, որի ընթացքում զանգվածային անկարգության մասնակիցները վնասել են Արարատ Միրզոյանի ծառայողական ավտոմեքենան՝ կոտրելով նաեւ ավտոմեքենայի ապակիները՝ այդ կերպ հարկադրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին եւ վերջինիս անվտանգությունն ապահովող ծառայողներին դուրս գալ ավտոմեքենայից, որից հետո Հ. Ծ.-ն մի խումբ այլ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի եւ ՀՀ ԱԱԾ ՊՊԾ ազգային ժողովի նախագահի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների նկատմամբ՝ ոտքերով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի եւ մարմնի տարբեր շրջաններին, ինչի հետեւանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այնուհետեւ, Հ. Ծ.-ն, շարունակելով իր գործողությունները, մտադրված լինելով ավարտին հասցնել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով, այն է՝ առանց ընտրություններ անցկացնելու, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ կառավարություն ձեւավորելու եւ նման ապօրինի եղանակներով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունները, անտեսելով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովրդին պատկանելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նորմը, իշխանությունը ձեւավորելու ժողովրդի ազատ կամահայտնության իրավունքը, քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրելու նպատակով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում փնտրել են ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործող, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող պաշտոնատար անձ հանդիսացող մարզպետներին եւ այդ կերպ վերջնականապես վերացնել իշխանության յուրացման համար առկա բոլոր հնարավոր խոչընդոտները, ինչի մասին տեղեկացրել է կազմակերպիչներից նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ին՝ հորդորելով վերջինիս ձեռնամուխ լինել նախապես մշակված ծրագրի համաձայն իրագործել իշխանության յուրացումը, սակայն Հ.Ծ.-ն եւ խմբի մյուս անդամներն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել հանցագործությունը, քանի որ նրանց ապօրինի գործողությունները չեն ստացել հանրային աջակցություն, իսկ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողները կանխել եւ խափանել են ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելը՝ դեպքից կարճ ժամանակ առաջ ՀՀ վարչապետին տեղափոխելով անվտանգ վայր, ինչի կապակցությամբ հետագայում Հ. Ծ.-ն իր համակիրների հետ հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձեւով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»:

Բացի այդ, Հ.Ծ.-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամանետում քննվող քրեական գործի շրջանականներում ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 2020 թվականի նոյեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարցի քննարկման ժամանակ իր համար բարենպաստ դատական ակտ կայացնելու եւ անազատության մեջ չհայտնվելու համար, իր ծանոթի օժանդակությամբ, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով, միջամտել է գործի քննությանը:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Հ. Ծ-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին եւ կրկին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նախորդ միջնորդությունը մերժվել էր:

Միաժամանակ, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ն, ով ներգրավվել է որպես մեղադրյալ եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու եւ նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, խմբի մյուս անդամների հետագա հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ 100-ից ավելի խուզարկությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող տարբեր կուսակցությունների ղեկավար կազմում ընդգրկված անձանց կողմից հետագա հավաքների ժամանակ բռնություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնության միջոցով ներքին անկայունություն հրահրելու մտադրություններ ունենալու մասին փաստական տվյալներ:

Հարգելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը կրկին տեղեկացնում է, որ երկրում ստեղծվել են զանգվածային անկարգությունների իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ իրավահպատակ վարքագիծ,  չտրվել սադրանքներին եւ, ըստ այդմ, վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը եւ զգուշացնում է, որ Ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին եւ վճռականորեն չեզոքացնելու է պետականության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում գործել բացառապես օրինականության եւ իրավունքի գերակայության դաշտում եւ ակնկալում է նաեւ այս գործընթացում հասարակության լայն շերտերի աջակցությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության եւ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսեւորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին եւ արտաքին անվտանգության, եւ հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են: