Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան
Իրավունք

«Ռազմագերիներին սպանելու համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»

Ռազմագերիներին սպանելու, մարդու իրավունքների խախտումների համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Այս պարագայում ԶՈՒ-երի ներկայացուցիչները համարվում են պետության գործակալներ և նրանց կողմից կատարված սպանությունները համարվում են պետության սպանություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվող տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայ գերիները գնդակահարվում Հադրութում:

Նա նշեց՝ հակամարտությանը մասնակցողի կյանքի իրավունքը չի պաշտպանվում, բայց եթե զենքը վայր դրած վիրավորներ կամ զինծառայողներ են՝ արգելվում է նրանց կյանքի նկատմամբ ոտնձգությունը. «Միտումնավոր գնդակահարելը համարվում է պատերազմական հանցագործություն, որը քրեորեն պատժելի է միջազգային քրեական դատարանի կողմից: Ընդորում, պատերազմական հանցագործությունների առումով գործում է ունիվերսալ իրավազորություն. այսինքն՝ հանցանքի կատարման վայրը նշանակություն չունի: Այս հանցագործությունների պարագայում ոչ միայն կատարողն է պատասխանատու, այլև հրամանատարական կազմը՝ նախ նման հրաման տալու, իսկ հրաման տալու բացակայության դեպքում՝ չկանխելու համար: Քանի որ պետությունը խախտում է միազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերը՝ պետության պատասխանատվության խնդիր կարող է դրվել ՄԱԿ-ի, տարածաշրջանայի որոշ կառույցների կողմից և սանկցիաների միջոցով հակազդել ապօրինություններին»,- ասաց իրավաբանը: 

Ըստ Սահակյանի՝ գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումը 2 նպատակ էր հետապնդում. առաջինը՝ խթանել ներքին վայրագությունները, քանի որ Ադրբեջանի համոզմամբ այն կարող է մարտական գործողությունների ժամանակ առավելություն տալ, և երկրորդը՝ ահաբեկել հայ ԶՈՒ-երի ծառայողներին, հոգեբանական ազդեցություն ունենալ, որպեսզի նրանք խուսափեն մարտի դաշտ մեկնել` տեսնելով ճակատագրերը:

 

Այսօր տեղեկացանք, որ գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին՝ հայտնելով, որ ողջ են: Սահակյանը կարծում է, որ այս իրադարձությունը միանշանակ կապված է Եվրոդատարանում ընթացող գործընթացով, քանի որ երեկ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, պահանջել է Ադրբեջանից երաշխավորել գերիների կյանքի անձեռնմխելիությունն ու առողջության իրավունքը. «Հաշվի առնելով, որ շուտով վերջնաժամկետը լրանալու է, Ադրբեջանն այս հումանիտար քայլով ուզում է նյութ գեներացնի ՄԻԵԴ-ին տրամադրելու համար, որպեսզի փորձի փրկել իր միջազգային իմիջը այդ դատական ատյանում: Իսկ մենք 2-3 օրվա ընթացքում մեծ տեղեկատվություն ենք տվել պատերազմական հանցագործությունների և պետական հովանավորության մակարդակում դրանց կազմակերպվածության վերաբերյալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այլ ռազմագերիներին, արդյոք հայտնի՞ է թե քանի գերեվարված հայրենակից ունենք Ադրբեջանում, Սահակյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չկա. «Մենք առանձին անձանց շահերի պաշտպանությամբ ենք հանդես գալիս: Հաճախորդների հետ համաձայնեցված համապատասխան փուլում հաղորդագրություններ կներկայացնենք` բացահայտելով նաև անհատական տվյալներ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով և շուրջ 21 օր է` մարտական գործողություններ են տեղի ունենում ռազմաճակատում: Հայ զինվորները պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ահաբեկիչների դեմ:

Սոնա Հարությունյան