Պաշտոնական․ Յուվենտուսի պաշտպանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Ա Սերիայի մեկ այլ ակումբում
«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպան Լուկա Պելեգրինին հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Ջենոայում»: Վերջիններս ևս հաստատել են այդ տրանսֆերը։
Իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար:
Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել էր «Կալյարիում»: