Իրանը խստացրել Է լրտեսության համար նախատեսված պատիժը
Իրանի Իրավապահ մարմինների խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ լրտեսության համար պատիժների խստացման մասին օրինագիծը հավանության է արժանացել և այժմ օրենքի ուժ ունի, հաղորդում է Mehr-ը։
Հադի Թահան Նազիֆի խոսքով՝ օրենքը, որում նախկինում անորոշություններ և սահմանադրական խնդիրներ էին առաջանում, վերանայվել է խորհրդարանի կողմից և կրկին ներկայացվել քննարկման։
Նա հաստատել է, որ Պահապանների խորհուրդը որևէ հակասություն չի հայտնաբերել շարիաթի սկզբունքների կամ սահմանադրական դրույթների հետ։ Լրտեսության մասին օրենքը նախատեսում է ավելի խիստ պատժամիջոցներ նրանց համար, ովքեր զբաղվում են լրտեսությամբ կամ համագործակցում են Իսրայելի և թշնամական կառավարությունների հետ՝ Իրանի ազգային անվտանգության և շահերի դեմ։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։