Բերեզովսկին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից հեռանալու պատճառների մասին
«Զենիթի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ջոն վան 'տ Սխիպի հրաժարականից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից հեռանալու պատճառների մասին։
Բերեզովսկին 2020-2025 թվականներին եղել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչը։
«Հուլիսի վերջին սկսեցին լուրեր տարածվել, որ Հայաստանի հավաքականը փոխելու է իր գլխավոր մարզչին։ Մեկ շաբաթ խոսում էին, որ Ջոնը հեռանալու է թիմից։
Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է։ Զանգից բացի, ես արդեն որոշել էի, որ քիչ հավանական է մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում», - Metaratings.ru-ին ասել է Բերեզովսկին։
Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա օգոստոսին։