Մբապեն զանգում է ինձ յուրաքանչյուր երկու ժամը մեկ և համոզում միանալ Մադրիդի «Ռեալ»-ին. «Լիվերպուլի» պաշտպան
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն հայտնել է, որ այս ամռանը շատ մոտ է եղել «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը չկայացավ։ 26-ամյա պաշտպանի խոսքով՝ հավաքականում իր թիմակից Կիլիան Մբապեն ամեն կերպ փորձում է համոզել իրեն միանալ մադրիդյան գրանդին։
«Մբապեն ճնշում է գործադրում ինձ վրա, որ տեղափոխվեմ Մադրիդի «Ռեալ»։ Նա զանգահարում է ինձ յուրաքանչյուր երկու ժամը մեկ»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Անցած մրցաշրջանում Կոնատեն «մերսիսայդցիների» կազմում անցկացրել է 42 խաղ, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։