WTA. Էլինա Ավանեսյանը 69-րդն է
Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է երկու աստիճան եւ 69-րդն է։
Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ Երկրորդ տեղում է ամերիկացի Կորի Գաուֆը։ Երրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է։
1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 12 010 միավոր
2 (2). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 7669
3 (3). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 6933
4 (4). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5488
5 (5). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)՝ 4948
6 (8). Մեդիսոն Քիզ (ԱՄՆ)՝ 4579
7 (6). Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 4553
8 (7). Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)՝ 3834
9 (9). Ժասմին Պաոլինի (Իտալիա)՝ 3586
10 (12). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 3283