Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել: 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել: Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել:

«33 տնտեսությունից մնացել է միայն 27–ը»,– փաստեց Բադեյանը:

Այստեղ գյուղատնտեսության ճյուղերից միայն անասնապահությունն է զարգացած: Այն, սակայն, անասնապահներին եկամուտ չի բերում:

«Շրջանի ամենավերջին գյուղն է, առևտրականները գալիս են էժան միսը տանում: Մարդկանց էժան գնով ձեռ չի տալիս միս ու կաթ վաճառելը, ստիպված սաղ գնում են: Մտածում են, եթե պետք է Ռուսաստան գնան փող աշխատեն՝ ուղարկեն ստեղ, միանգամից ընտանիքներին էլ հետն են տանում»,– ներկայացրեց Շաղիկի վարչական ղեկավարը:

Իսկ ի՞նչ է անում համայնքապետարանը գյուղացուն սեփական հողում պահելու համար:

«Ոչինչ»,– պարզ ու հստակ պատասխանեց Արտակ Բադեյանը:

Նրա խոսքով՝ համայնքը փոքր է, պայմանները միայն անասնապահության համար են նպաստավոր: Շաղիկում միայն երկու խոշոր ֆերմեր կա, մնացած տնտեսությունների ունեցած խոշոր եղջերավորների գլխաքանակը 5–ից չի գերազանցում: Բադեյանի տվյալներով՝ 2016–2017 թվականների ընթացքում 100 գլուխ անասուն է պակասել: 750–ի փոխարեն հիմա 600 գլուխ կա:

«Փոքր, կտրված գյուղ է, ով կարող է ստեղ բիզնես դնել»,– նշեց Բադեյանը:

Նույն համայնքի կազմի մեջ մտնող Զորակերտում էլ ներդրումներ չկան ու չեն լինի՝ պնդեց վարչական ղեկավար Հովհաննես Սուքիասյանը:

«Ներդրումներ անելու կոչի փոխարեն, թող կաթի ու մսի ռեալիզացիա ապահովեն, որ գյուղերը չդատարկվեն, մարդիկ չփախչեն»,– զայրացավ նա:

Մարդիկ գնում են աշխատանք չունենալու պատճառով: Վերջին ամիսների ընթացքում գործազուրկ բնակիչներից հինգ ընտանիք է լքել գյուղը: Երեքը Զորակերտից Ռուսաստան են ուղղություն վերցրել, երկու ընտանիքն էլ Արմավիրի մարզ են տեղափոխվել: Սուքիասյանը կատարած վերջին հաշվարկներ է հրապարակում՝ 32 տնտեսությունից 27–ն ենք դարձել: Տեղի բնակիչներն ապրում են գյուղատնտեսությունից ստացած եկամտի հաշվին:

«Գյուղատնտեսությունը չի զարգանում: Ռեալիզացիա չկա: Կաթը 130 դրամ է, իսկ մնացած ապրանքները թանկ ու կրակ: 1300 դրամով խոտ ենք առնում, 130–ով կաթ հանձնում: Ձեռ չի տալիս անասնապահությունը, մարդիկ քոչում են»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Այստեղ նույնպես հրաժարվում են անասնապահությունից: Գյուղապետը փաստեց, որ 30 կով ունեցողն այսօր 6–ն է դժվարությամբ պահում:

Ալվարի բնակչությունը ևս վերջին տարիներին պակասել է: Արդեն երկար տարիներ 33 տնտեսությունից բաղկացած համայնքը փորձում է բնականոն կյանք վարել, սակայն, կենսապայմանները թույլ չեն տալիս: Տրանսպորտ, բուժկետ ու գազ չկա: Այսօր գյուղում տասնյոթ ընտանիք է միայն բնակվում:

Վերջերս հաճախադեպ է դարձել գյուղի դպրոցում առաջին դասարան չունենալը: Պատճառն, ըստ վարչական ղեկավարի, ոչ միայն արտագաղթն է:

«Մարդիկ ապրուստի միջոց չունեն, գործ չեն անում, երեխա էլ չեն ունենում: Միայն գյուղատնտեսությունով են ապրում, դա էլ եկամուտ չի բերում: Կաթն էժան է, ցորենն էլ այս տարի ցանեցին, դուրս չեկած, սաղ մուկը տարավ»,– ներկայացրեց Սուքիասյանը:

ԱՎԾ–ի տվյալները ևս փաստում են, որ գյուղական բնակչության թիվը պակասել է:

Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ մշտական գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1083600 մարդ:

2017 թ. երկրորդ կիսամյակում ցուցանիշը կազմել է 1083300 մարդ՝ նվազելով 300–ով:

Իսկ 2016 թ. տվյալներով գյուղական բնակչության միջին թվաքանակը կազմել է 1088100 մարդ: 2016 թ. ցուցանիշը վկայում է, որ 2017 թ. երկրորդ եռամսյակի համեմատ մշտական գյուղական բնակչության թիվը 4800–ով նվազել է:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում