Իր տանը «օրենքով գող» է ծեծի ենթարկվել, ապա` կարգալույծ արվել (Ֆոտո)
Պրայմ Քրայմը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին «օրենքով գող» Ջեյրան Հոնսկովի տանը դաժան ծեծի է ենթարկվել 65-ամյա Միրիկո Հոնսկովը, ով դեպքից հետո զրկվել է տիտղոսից: Պատճառը, ինչպես ասել է Միրիկոն, հանդիսացել է այն, որ ինքը մասնակցություն է ունեցել Տարիելի և Թախայի խայտառակ «փախուստի» մեջ: Դեռևս 2001 թվականին Միրիկոն ոչ երկար ընդիմիջումով Ռուսաստանում պատիժ է կրել և նույն որոշումով դարձել persona non grata:
Միրոնը վերջին օրերին Թուրքիայում է եղել, որտեղ նրան հյուրընկալել է նրա ազգական Գիյա Զվիադաձեն: Դժբախտաբար, ծեծի պահին, որին մասնակցել են Բախիան, Լանդիան, Էնցոն և Հոպերիան, Զվիադաձեն տեղում չի եղել: Նրան հարցրել են` ինչ կապ ունի հայտնի փախուստի հետ, ինչ ունի Թարիելի և Թախայի դեմ, Միրոնը սկզբում ասել է, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը, ապա ճնշումների ազդեցության տակ խոստովանել է իր մասնակցությունը և դաժան ծեծի ենթարկվել:
Այս տարի սա արդեն երրորդ դեպքն է, երբ 60-անց «օրենքով գողերին» կարգալույծ են անում, ընդ որում` չեն խղճում ոչ օտարներին, ոչ հարազատներին:
Ասում են, որ Միրիկոն դեռ կարող է դիմել նրանց, ովքեր ատամ ունեն իրեն ծեծի ենթարկողների վրա, և ապացուցլ, որ ինքն անմեղ է, սակայն եթե, իհարկե, նա այդքան համարձակություն և խելք ունենա: