Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Экономика

2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան

Հանքարդյունաբերությունն իրականում պետք է արժեթղթերի միջոցով դիտարկել, որովհետև հանքագործական արդյունաբերությունը հանքարդյունաբերության B ոլորտն է։ Այն որոշակի ապրանքներ է մատակարարում նաև C ոլորտում, այսինքն մշակող արդյունաբերության ոլորտում գտնվող կազմակերպություններին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ, Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։ 

«Օրինակ՝ ոչ մետաղականների մասով, եթե նայենք, ավազը պետք է լինի, որը կդառնա ապրանքային բետոն, ապրանքային բետոնով արդեն շինարարություն կիրականացվի և այսպես շարունակ։ Այսինքն, այդ ապրանքային բետոնի արտադրությունը, պանելների արտադրությունը, որը էականորեն, կարելի է ասել, հիմնված է հենց հանքագործական արդյունաբերության արտադրանքի հիման վրա, առանց դրա հնարավոր չէր։ Մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի մեջ 2024 թվականի ինը ամիսներին կազմել է շուրջ 23 տոկոս։ Ստացվում է՝ 2024 թվականի ինը ամիսների ընթացքում վճարած հարկերի շուրջ 5 տոկոսը բաժին է ընկնում հանքագործական արդյունաբերության ոլորտին»,-նշում է տնտեսագետը։ 

ՀՆԱ-ի կառուցվածքում նույնպես 2024 թվականի ինը ամիսների կտրվածքով հանքարդյունաբերության մասնաբաժինը շուրջ երեք տոկոս է կազմել։ 

«Մենք տեսանք, որ հարկերի կառուցվածքում 5 տոկոս, ՀՆԱ-ի կառուցվածքում 3 տոկոս։ Սա ուղղակիորեն խոսում է այս ոլորտում հարկային բարձր բեռի կամ հարկունակության մասին։ Այս առումով հանքարդյունաբերությունը բավականին առանցքային դեռ է կատարում մեր ՀՆԱ-ում, և ըստ էության, իր հետևից շատ տարբեր ոլորտներ է զարգացնում։ Վառ օրինակներից մեկը ԶՊՄԿ-ի գործունեությունն է․ Սյունիքի մարզի ՀՆԱ-ի կառուցվածքում կեսից ավելին հենց հանքագործական արդյունաբերությանն է բաժին ընկնում։ Դա իհարկե միայն ԶՊՄԿ-ն չէ, կան նաև Կապանի հանքավայրը, կա Ագարակի հանքը, սակայն ԶՊՄԿ-ն ամենմեծն է»,-նշում է Հայկազ Ֆանյանը։

Անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցանկին, նրանց վճարած հարկերին, տնտեսագետը նշում է՝ հանքարդյունաբերության գիգանտը միանշանակ ցանկում առաջինն է լինելու։ Միևնույն ժամանակ Ֆանյանը նշում է, որ չի հաշվարկվում ազդակիր համայնքներում հանքարդյունաբերության ազդեցությունը․ «Ինչպես նշեցին, Սյունիքի մարզի ՀՆԱ-ի կեսից ավելին ապահովում է հանքագործական արդյունաբերությունը, 51․7 տոկոսը։ 2022 թվականի տվյալներն են, պաշտոնապես Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված։ Սա շատ-շատ բաձր ցուցանիշ է։ Պատկերացնու՞մ եք՝ տնտեսության կեսը հանքագործական արդյունաբերության հաշվին է։ Համայնքների մասով առանձնացված այդպիսի տվյալներ չունենք»։

Տարեվերջին ակտիվ քննարկվում է նաև Ամուլսարի շահագործման հետ կապված հարցերը։  Դեկտեմբերի 25-ին Ֆինանսների նախարար Վահե Հոհվհաննիսյանը հայտարարեց, որ նախարարությունը ուսումնասիրում է Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետական երաշխիքով վարկ տրամադրելու փաթեթը։ 

Հիշեցնենք՝ ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց Կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց Կառավարության մասով որևէ պարտավորության։

«Որպեսզի պետական երաշխիքի կամ պետական բյուջետային վարկի համար դիմի որևէ մեկը, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի։ Հիմա մեր գործընկերները «Լիդիան Արմենիա»-ից այդ փաթեթը տրամադրել են, և Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այն։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակում կավարտենք ուսումնասիրությունը, մենք մեր եզրակացությունը կտանք, և եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը, որովհետև այն կարևոր դեր է խաղալու ապագա տարիների տնտեսական աճի վրա»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

«Լիդիան Արմենիա»-ին պետական երաշխիքով վարկ տրամադրելու մասին խոսել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային բանկերի միջև բանակցություններ կան։ Եթե այդ բանակցությունները հաջողությամբ ընթանան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Վերջին տարիներին բանկերը բավականին մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել»,- դեկտեմբերի 12-ին Կառավարության նիստից հետո ասել է Գևորգ Պապոյանը։

«Ես տարբեր վայրերում առիթ ունեցել եմ նշել, որ Ամուլսարի ոսկու հանքի գործարկումը Հայաստանի տնտեսության համար, եկեք պայմանականորեն անվանենք, փրկօղակ է լինելու։ Մենք տարեցտարի դժվարանում ենք ավելի բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ռուսական հոսքի հետ կապված կան որոշակի ռիսկեր և հնարավոր աճի տեմպի նվազման կամ անկման, իրականում սցենարը քիչ հավանական է թվում, եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակներ, բայց այդուհանդերձ, ես համարում եմ՝ այսօր ամենաիրատեսական փրկօղակներից մեկը Ամուլսարի ոսկու հանքի գործարկումն է»,-նշում է տնտեսագետը։ 

Հայկազ Ֆանյանը կարծում է՝ այլընտրանքի բացակայության պայմաններում այդուհանդերձ պետությունը որոշակի երաշխիքներ կտրամադրի, որը թույլ կտա «Լիդիան Արմենիա»-ին ներգրավել ֆինանսական միջոցներ։ 

«Այլ տարբերակ այս պահին իրատեսական չեմ համարում։ Մանավանդ հաշվի առնենք, որ արդեն համասեփականատերն ընկերության, ըստ էության, պետությունն է հանդիսանում։ Հետևաբար, արդեն կա որոշակի առևտրային հետաքրքրվածություն»,-նշում է տնտեսագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի դեկտեմբերի 19-ի նիստում է հայտնել նաև, որ ԶՊՄԿ-ն որպես դիվիդենտ Կառավարությանն է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել որպես նվիրատվություն ընդունել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը։

«Սա, կարծում եմ, իրադարձություն է, որ արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի Հայաստանում տեղի չի ունեցել»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին 11 ամսվա տվյալներով՝ պետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել: