«Ռեալը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը Լունինի հետ. պաշտոնական
Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ խաղացողը ցանկանում է հեռանալ «Արքայական» ակումբից, սակայն ուկրաինացին վերջին պահին փոխել է միտքը։