«Փյունիկը» մեկնեց Սլովենիա
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնեց Սլովենիա։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Ցելիեին» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին։