«Չելսին» 7 տարվա պայմանագիր կնքեց Ժոաու Ֆելիշի հետ
Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ակումբի կայքը։ «Չելսին» 7 տարվա պայմանագիր կնքեց ֆուտբոլիստի հետ։
Ժոաու Ֆելիշն անգլիական ակումբում վարձակալությամբ հանդես է եկել 2022-2023 թվականների մրցաշրջանի երկրորդ կեսում՝ 20 խաղում խփելով 4։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ խաղում էր «Բարսելոնայում»՝ 44 խաղում խփելով 10 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքի գումարը կազմել է 49 միլիոն եվրո։