ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ՝ FORBES-Ի «ՈՍԿԵ» ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Wnews.am-ը գրում է.
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը ներկայացրել է 2016 թվականի վեց ամենաշքեղ հարսանյաց արարողությունները: «Ոսկե» հարսանիքների թվում են նաև Սամվել Կարապետյանի որդու և Սերգեյ Սարկիսովի դստեր հարսանիքները (երկու գործարարն էլ ընդգրկված են «Forbes»-ի ցուցակում):
Սալոմե Կինցուրաշվիլիի հետ Սարգիս Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի որդու) հարսանիքը անցել է « Safisa» ռեստորանում։
Հարսնացուն՝ Սալոմեն, ով «Buy-by-me» ինտերնետ խանութի համասեփականատեր է, փայլում էր «Elie Saab»-ի զգեստով և «Tiffany»-ի «The Gatsby» հավաքածուից «Savoy» ադամանդե թագով, որի արժեքը մոտ 13 մլն ռուբլի է (այդպիսի թագ կրում էր Քերի Միլլիգանի հերոսուհի Դեյզի Բյուկենեն « Մեծն Գեդսբի» ֆիլմում): Իսկ հարսնացուի զգեստը փորձագետների գնահատմամբ արժե մոտ 15 մլն ռուբլի:
«Trend event» միջոցառումների գործակալության տնօրեն Օլգա Դեմենյուկի գնահատմամբ հյուրերի խրախճանքը կարող էր արժենալ մոտ 80 մլն ռուբլի: Միայն «Maroon 5» խմբի հոնորարը կարժենար 1մլն. եվրո: Հարսանիքին ելույթ են ունեցել նաև Վերա Բրեժնևան, Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը և ռուսաստանյան շոու բիզնեսի այլ աստղեր: Հանդիսությունը վարել են Անդրեյ Մալախովը և Տատյանա Գևորգյանը:
18.000 շաքարե ծաղիկներով և 530 կգ. եփովի կրեմով վեց մետրանոց հարսանյաց տորթի պատրաստման վրա ծախսվել է մեկ ու կես ամիս:
Միխայիլ Մախարաձեի հետ Սերգեյ Սարկիսովի ( RESO խմբի նախագահների խորհրդի նախագահ) դստեր՝ Իյայի հարսանիքի կազմակերպման վրա ծախսվել է երեք ամիս: Այն անց է կացվել Թբիլիսիում՝ հարսնացուի հայրենի քաղաքում: Այդ ընթացքում Վալենտին Յուդաշկինը հասցրել է կարել հարսանյաց զգեստը, իսկ «Սուխիշվիլի» համույթի հագուստները կարող վարպետը՝ վրացական ազգային զգեստը:
Հարսանիքի նախորդ օրը, հյուրերին երկու ինքնաթիռներով Մոսկվայից տարել էին Վրաստան՝ Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնում «Սագալոբելի» բալետը դիտելու: Բալետից հետո «Ֆունիկուլյոր» ռեստորանում Վալերի Սյուտկինի երգերի ներքո ընթրիք էր մատուցվել ( երգչի միջին հոնորարը 2 մլն ռուբլի է):
Հաջորդ օրը, հարսնացուի դիմաց վճարելով, փեսան նրա պատշգամբի տակ Շեքսպիր է ասմունքել:
Եկեղեցում կատարված պսակի արարողությունից հետո հյուրերը տեղափոխվել են «Ամբասադորի» գոլֆ-ակումբ: Ռեստորանի շրջակա տարածքը վերածվել էր արևելյան այգու: Բակում պատրաստել են խինկալիներ, թխել են լավաշներ և չաչա խմիչք մատուցել։