Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 19 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, ֆիզիկական ներգործության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 3, թմրամիջոցի մաքսանենգության ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, ապօրինի ազատությունից զրկելու, հոգեկան և ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու, դատարանի որոշումը չկատարելու, կավատության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու ինքնավնասման` 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 27-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։