Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Ե՞րբ է աշխարհի տարբեր ծայրերում սկսվում ուսումնական տարին, և ինչո՞ւ ենք մենք այն նշում սեպտեմբերի 1–ին

Այսօր սեպտեմբերի 1–ն է` Գիտելիքի և դպրության օրը։ Ըստ պատմական փաստերի՝ սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը ձևավորվել է եկեղեցական հինավուրց սովորույթի հիման վրա: Բյուզանդիայում այդ օրն է համարվել Տարեգլուխը, քանի որ հավատացել են, թե երկրի արարումը Աստված հենց այդ օրն է սկսել: Սա օրվա հոգևոր խորհուրդն է։

Աշխարհիկ ավանդույթների խորհուրդն էլ այն էր, որ այդ շրջանում ավարտվում էին դաշտային աշխատանքները, և պետությունն սկսում էր հավաքել հարկերը: Ռուսաստանը նույնպես 1492-1700 թթ. նոր տարին դիմավորել է սեպտեմբերի 1-ին: Այս սովորությունը փոխել է Պետրոս Առաջինը` Ռուսաստանում նոր տարվա սկիզբ հայտարարելով հունվարի 1-ը, որպեսի հետ չմնան Եվրոպայից:

Հիշենք, որ Հայաստանում նոր տարին նախապես համարվել է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ը, այնուհետև օգոստոսի 11-ը:

Մեր օրերում բոլոր երկրներում չէ, որ նոր ուսումնական տարին համընկնում է օրացուցային տարվա սկզբի հետ, դա շատ հաճախ առնչվում է տվյալ երկրի եղանակային պայմաններին։ Մեզ համար բնական է, որ նոր ուսումնական տարին սկսվում է աշնանը և ավարտվում ամառնամուտին: Հայաստանում նոր ուսումնական տարին հենց սեպտեմբերի 1-ին սկսելը պայմանավորված է նրանով, որ Խորհրդային Միությունում պետական մակարդակով այդպես որոշվեց դեռևս 1984–ին։
Իսկ տարբեր երկրներում ե՞րբ է սկսվում ուսումնական տարին։ Նախկին Խորհրդային Միության տարածքի շատ երկրներում դասերն սկսվում են հենց սեպտեմբերի 1-ին: Սա, ինչպես Հայաստանի պարագայում, խորհրդային ավանդույթի շարունակությունն է, ու միշտ չէ, որ հարմար է տվյալ երկրին: Մերձբալթյան երկու երկրներում՝ Լիտվայում և Լատվիայում, ևս ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է: Կարծես թե կրկին խորհրդային հետքը նկատվում է։
Խորհրդային ավանդույթից դժգոհ են հարևան Վրաստանում. մի քանի տարի առաջ այդ երկրի կրթության նախարարությունը որոշում է կայացրել ուստարին սկսել սեպտեմբերի 20-ին:
Այդ օրը միասնական չէ եվրոպական շատ երկրներում: Այսպես` Գերմանիայի դաշնային 16 տարածքներից յուրաքանչյուրն ինքն է որոշում ուստարվա մեկնարկը՝ այն տեղավորելով օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում: Իսպանիայում բերքահավաքի ընթացքից է կախված ուստարվա սկիզբը, միայն թե խստորեն արգելվում է այն հոկտեմբերի 1-ից ուշացնելը: Ֆրանսիայում մի տեղ դասերը կարող են սկսել սեպտեմբերի 1-ին, իսկ մեկ այլ վայրում` 15-ին: Դանիայում դասերն սկսվում են օգոստոսի կեսերին (դա Եվրոպայում դպրոցական ամենակարճ արձակուրդն է), իսկ Անգլիայում՝ սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը, Իտալիայում` հոտեմբերի 1-ին: Հունաստանում դպրոցները վերաբացվում են օգոստոսի 12-ին: Հունգարիայում յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում, թե օգոստոսի վերջ-սեպտեմբերի կեսեր ժամանակահատվածում երբ բացի իր դռները:

Ճապոնիայում դասերն սկսվում են ապրիլի 6-ին: Հնդկաստանում էլ, հարավային կիսագնդի երկրների պես, ուստարին սկսվում է փետրվարի 1-ին: Մեկ այլ ասիական երկիր` Իսրայելը, կրթօջախների դռները բացում է սեպտեմբերի 1-ին:

Որպես հարավային կիսագնդի երկիր` Ավստրալիան ուսումնական տարվա սկիզբ է սահմանել փետրվարի 1-ը, երբ այնտեղ ամառ է: Ճիշտ է, այնտեղ, նաև աֆրիկյան որոշ երկրներում, կարող են վերապահում անել արտասահմանցի ուսանողների համար և ուստարին սկսել սեպտեմբերին:
Հարավային կիսագնդում գտնվող Արգենտինայում ուսումնական տարին մեկնարկում է մարտի 1-ին, ավարտվում՝ նոյեմբերին: Եթե համեմատենք ըստ տարվա եղանակների՝ այնտեղ ճիշտ Հայաստանի նման են վարվում` սկսում են աշնան առաջին օրը, ավարտում ամառնամուտին:

Կանադայում դասերն սկսվում են Անգլիայի հետ նույն օրը` սեպտեմբերի առաջին երեքշաբթին: ԱՄՆ-ում դասերի սկիզբը պայմանավորված է տվյալ նահանգի եղանակային պայմաններով` օգոստոսի 20-ից սեպտեմբերի կեսերը:

Անկախ նշված տարբերություններից ու նմանություններից՝ ամեն երկիր կրթական տարբեր հայեցակարգեր ունի, որոնց արդյունավետությունը նժարելու փոխարեն հարկավոր է միայն այդ տերությունների զարգացման մակարդակները համեմատել: