Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել յոթ դաշնային երկրամասերում և առգրավել կոկաինի ապօրինի խմբաքանակ՝ 35 տոննա քաշով։ Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները։
Սա երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն անօրինական խմբաքանակի առգրավումն է:
Ըստ ASB Zeitung պարբերականի՝ 7 տարածաշրջաններում անցկացված գործողությունների արդյունքում շաբաթվա ընթացքում ձերբակալվել է 7 անձ։
Թմրամիջոցի ծավալների, գնահատման արժեքի և ծագման երկրի մասին տվյալներ իշխանությունները կհայտնեն հունիսի 17-ին կայանալիք մամուլի ասուլիսում:
DPA գործակալությունը, վկայակոչելով Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի արդարադատության նախարարությունը, նշում է, որ կոկաինը հայտնաբերվել է Համբուրգի նավահանգստում դեռ անցյալ տարի, բայց այդ մասին չի հաղորդվել։ Պատճառները, թե տեղեկատվությունն ինչու չի հրապարակվել, չեն նշվում։
Իր հերթին, Bild պարբերականը գրում է, որ թմրանյութը հայտնաբերվել է մրգի արկղերում՝ արքայախնձորների մեջ թաքցված։
Կոկաինի խմբաքանակի արժեքը գնահատվում է 30 միլիարդ եվրո: