Բեռնար Առնոն առաջ է անցել Իլոն Մասկից՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը. Forbes
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիացի միլիարդատեր, LVMH կոնգլոմերատի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն հինգշաբթի շրջանցել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդն այն բանից հետո, երբ նրա ընկերության արժեթղթերի գինն աճել է մոտ 1,5%-ով: Այս մասին գրում է Forbes-ը:
210,1 միլիարդ դոլար գնահատված կարողությամբ Առնոն առաջ է անցել Tesla-ի գործադիր տնօրենից, որի կարողությունը կազմում է 208,6 միլիարդ դոլար:
Հինգշաբթի Առնոյի կարողությունն աճել է 7,7 միլիարդ դոլարով, քանի որ LVMH-ի արժեթղթերի գին աճել է 1,45%-ով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 830 դոլարի (763,50 եվրո):