5 բան, որ պետք է արագ հասցնել անել մեղվի խայթոցի դեմ
Ամռանը մեծ է հավանականությունը մեղուների պարսի հանդիպելու: Եթե ձեզ խայթել է մեղուն, պետք չէ խուճապի մատնվել, այլ շատ արագ պետք է կողմնորոշվել: Ահա ինչ ենք խորհուրդ տալիս անել մասնագետները, հիշեք այս 5 քայլերը:
1. Եթե դուք ունեք այս ախտանիշներից թեկուզ մեկը, անհապաղ շտապօգնություն կանչեք՝ գլխապտույտ, ուռած լեզու, մաշկի վրա ցան, շնչարգելություն:
2. Հեռացրեք փուշը: Դա կարելի է անել ունելիի օգնությամբ, իսկ եթե ձեռքի տակ չունեք ունելի, կարող եք օգտագործել եղունգները կամ որևէ հարթ և բարակ իր:
3. Սառը թրջոց դրեք. դա կմեղմացնի ցավը և կկանխի բորբոքումը:
4. Մշակեք վերքը: Սկզբում պետք է վերքը լվանալ օճառաջրով, այնուհետև քսել հակաբորբոքային քսուք ոչ մեծ շերտով: Քսուքի փոխարեն կարելի է օգտագործել նաև թանձր սոդայաջուր: Շատ լավ միջոցներ են նաև մեղրը և ատամի մածուկը:
5. Ցավազրկող դեղահաբ խմեք. դա կօգնի հաղթահարել տհաճ զգացողությունը և ցավը: