Հրապարակվել է չեչեն պատգամավորի սպանության տեսագրությունը ( Video 16+)
Չեչեն պատգամավոր Մուխմադ Ասխաբովի սպանության պահը ֆիքսել է ավտոմեքենայի տեսաձայնագրիչի օբյեկտիվը:
Վաղ առավոտյան Աչխոյ-Մարտան ավանից մայրաքաղաք Գրոզնի տանող ճանապարհին գրոհայինները կրակ են բացել պատգամավորի մեքենայի վրա:
Ասխավովը կոմունիստական կուսակցության անդամ էր: Այդ կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր հրապարակել է ցավակցական ուղերձ, որում ասվում է, որ «Ազբախովը բարեկամ էր, ընկեր և եղբայր»:
Ոչ կումկուսը և ոչ էլ Ռուսաստանի իրավապահներն այս պահին որևէ տեղեկություն չեն հայտնում սպանության հնարավոր դրդապատճառների մասին: Ասխաբովը 61 տարեկան էր: