Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդի միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները շարունակվում են, որը հատկապես շատ սուր դրևորում է ունենում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում։ Ու այս դիմակայությունը, որն Ուկրաինայում հանգեցրել է կոնկրետ ռազմական բախման, այլ ուղղություններով տարածվելու միտումներ է ցուցաբերում։ Այս տեսանկյունից հատկապես ռիսկի գոտում է հետխորհրդային տարածաշրջանը։ Բայց ամենավտանգավոր իրավիճակը Հարավային Կովկասում և կոնկրետ Հայաստանի շուրջ է։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ միայն ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների ոլորտ, այլ նաև Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի միջոցով Թուրքիան պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հավակնություն ունի։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ հարմար առիթի է սպասում Հայաստանի նկատմամբ նոր հարձակում սկսելու համար։ Իսկ եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա տեղի ունենա, ապա իրավիճակի վրա կփորձի ներազդել նաև Իրանը, որը կոնկրետ շահեր ունի։ Այսինքն, այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում հենց ամենից շատ Հայաստանը կարող է տուժել։ Ուստի, այսպիսի իրադրությունը պահանջում է շատ նուրբ արտաքին քաղաքականություն վարել։ Բայց, արի ու տես, որ ՀՀ իշխանությունները ավելի ու ավելի են սրում իրավիճակը՝ ամբողջովին խցկվելով Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների դաշտ։ Իսկ այս քաղաքական գծի գագաթնակետը Ուկրաինայի հարցում կոնկրետ իրավիճակը սրող մոտեցում որդեգրելն է։ Երբ Ուկրաինայում պատերազմը նոր էր սկսվել, ՀՀ իշխանությունները փորձում էին, ինչքան հնարավոր է, այս հարցում չեզոքություն պահպանել՝ նշելով, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Ուկրաինան Հայաստանի համար բարեկամ երկրներ են։

Բայց իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Փաշինյանն սկսեց խախտել չեզոքությունը՝ նշելով, թե Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ու այսպիսի դիրքորոշումը նա հիմնավորում է նրանով, թե Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, այսինքն՝ արևել յան տարածքների կցումը Ռուսաստանին, Ալմա Աթայի հռչակագրի խախտում է։ Այս հողի վրա ՀՀ իշխանություններն ավելի են խորացնում հակառուսական քարոզչությունը, բայց, ինչպես բազմաթիվ փորձագետներ են նկատում, նման քաղաքական դիրքորոշումը ոչ մի դրական արդյունք չի խոստանում Հայաստանի համար։ Նույնիսկ կարծիքներ կան, որ Փաշինյանն ուղղակի գնում է Զելենսկու հետքերով։ Ավելին, երբ Հայաստանի իրավիճակն այսօր ամենաբարդն է, այդ ֆոնին տեղեկություն է տարածվում, թե Հայաստան է այցելելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Այս տեղեկությունը ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ հայկական կողմը չեն հերքում։

Նկատի ունենանք, որ լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանից հետո Զելենսկին այցելելու է նաև Ադրբեջան, որի ղեկավարությունն առիթը բաց չի թողնում ամեն անգամ ընդգծել, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց Բաքվից շտապեցին հերքել այս լուրերը՝ ընդգծելով, թե նման այց չի սպասվում։ Այս պայմաններում Հայաստանում արդեն իսկ քննարկվում է այն հարցը, թե, ի վերջո, ինչի՞ համար է Զելենսկին Հայաստան այցելելու։ Առաջին հերթին՝ կարիք կա դիտարկելու Ուկրաինայի դիրքորոշումը Արցախի հարցում։ Կիևը պարզորոշ հայտարարել է, թե աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» նկրտումները՝ նկատի ունենալով Արցախը։ Ավելին՝ Ուկրաինան 1993 թվականից սկսած պարբերաբար զենք է մատակարարել Ադրբեջանին։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արդեն տեղեկություններ կային Զելենսկու ղեկավարած Ուկրաինայի կողմից Ադրբեջանին սպիտակ ֆոսֆոր մատակարարելու մասին, որով ադրբեջանական կողմը ռազմական հանցագործություն իրագործեց Արցախում՝ բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքներում կիրառելով հրկիզվող զինատեսակ, որը սպիտակ ֆոսֆոր էր պարունակում։

Պատերազմից հետո Զելենսկին առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին: Մյուս կողմից էլ՝ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Ուկրաինայից կոչեր հնչել, որ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի, ինչը կարող էր տեղի ունենալ Հայաստանի վրա հարձակվելու միջոցով։ Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Ուկրաինան ուղղակի Ադրբեջանի կողմնակիցն է։ Հաջորդը. ո՞վ է Զելենսկին, ընդհանրապես: Նկատի չունենք իր՝ կատագերակի անցյալը, այլ Զելենսկին՝ որպես նախագահ: Փաստացի, գործ ունենք մի ղեկավարի հետ, որն Արևմուտքի շահերի համար սեփական երկիրը մատաղ է արել, ինչի հետևանքով Ուկրաինան անխնա ավերվում է, տարածքներ է կորցնում, հազարավոր ուկրաինացիներ զոհվում կամ վիրավորվում են, իսկ միլիոնավոր մարդիկ էլ հեռանում են երկրից։ Հասկանում ենք, որ շատերը համեմատում են Փաշինյանին ու Զելենսկուն:

Տարբերությունը, կարծես մեկն է. Զելենսկին արդեն իսկ ավերակների է վերածել իր երկիրը, Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանին: Մնում է հասկանալ՝ ով ում է «թրեյնինգ» անելու այս հարցում: Ամփոփելով. Ուկրաինայի նախագահի այցը կարող է կանխատեսելի, իսկ որոշակի առումներով էլ անկանխատեսելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու բացառված չէ, որ արդյունքում Արևմուտքն, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ Զելենսկու ձեռքերով, այնպես էլ այստեղ՝ Փաշինյանի ձեռքերով, իր շահերի համար Հայաստանին ևս զոհաբերության սեղանին դնի։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ սյուռ պատկեր կլիներ, եթե Սահակաշվիլին ազատության մեջ լիներ ու Զելենսկու հետ այցելեր Հայաստան. ի տես աշխարհի՝ եռակողմ ինչպիսի՜ հանդիպում կլիներ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում