Աստղագուշակ՝ օգոստոսի 10-ի համար
Խոյ. Այժմ հաջող ժամանակաշրջան է ինչպես մասնագիտական այնպես էլ անձնական ու սիրային գործերի համար: Բարենպաստ ժամանակաշրջանը պայմանավորված է աստղերի դասավորությամբ եւ ոչ ամենեւին ձեր ջանքերով: Նշանի որոշ ներկայացուցիչների սպասվում է անսովոր հանդիպումներ կամ նոր ծանոթություններ:
Ցուլ. Օրը կլինի լի տարբեր իրադարձություններով, ընդ որում դրանք ձեզ կուրախացնեն ու հաճելիորեն կզարմացնեն: Հնարավոր է ստանաք հրաշալի առաջարկներ եւ գործնական եւ ստեղծագործական ոլորտների: Խուսափեք ղեկավարության եւ գործընկերների հետ վեճերից ու հակասություններից:
Երկվորյակ. Էներգիայի հոսք կզգաք եւ կդառնաք ցանկացած ընկերական հավաքի ուրախությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կսիրահարվեն այսօր կամ հետաքրքիր ծանոթություն կհաստատեն: Եթե կյանքը նման է զեբրի, ապա հիմա ձեր մոտ սպիտակ շրջան է:
Խեցգետին. Ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեք եւ եթե ձեր ճանապարհին խոչընդոտի հանդիպեք, ապա մի փորձեք այն հաղթահարել: Թայմ աուտ վերցրեք եւ զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ ավելի հոգեհարազատ են: Խուսափեք կոնֆլիկտներից: Լավատեսությունը եւ սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ ճիշտ դաշնակիցներ գտնել: Հնարավոր են նոր եւ հետաքրքիր առաջարկներ:
Առյուծ. Մասնագիտական տեսանկյունից օրն արդյունավետ է: Կարող եք պլաններ կազմել եւ ըստ առաջնահերթության լուծել խնդիրները: Գործեր շատ կունենաք, սակայն նաեւ առանց լուրջ ջանքերի կկարողանաք հաղթահարել դրանք: Հաջող կդասավորվեն գործնական հանդիպումները, կարճ ուղեւորությունները:
Կույս. Ամեն ինչ ծանրութեթեւ արեք, որպեսզի սխալ քայլ չանեք: Ոչ պաշտոնական շփումը հաճելի կլինի: Դուք հաճոյախոսություններ կլսեք ձեր հասցեին: Հնարավոր է այսօր իրեն հիշեցնել տա մի մարդ, որը ձեր համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Սիրային ծանոթությունների եւ հանդիպումների համար լավ ժամանակաշրջան է:
Կշեռք. Ակտիվ գործունեության համար օրն այնքան էլ հաջող չէ: Որեւէ լուրջ հարցի պատասխանն այսօր մի փորձեք գտնել, կամ առավել եւս բարձրաձայնել: Թայմ աուտ վերցրեք, որպեսզի կարողանաք կողմնորոշվել թե ինչ եք ցանկանում եւ ինչ հնարավորություններ ունեք ցանկությունները կյանքի կոչելու: Ձեզ տրված բոլոր խոստումներին վերաբերվեք զգուշությամբ:
Կարիճ. Այսօր ձեզ ավելի անձնական հարցերը կհետաքրքրեն: Սակայն մի շտապեք ստացած տեղեկություններով կիսվել, առավել եւս ուրախալի նորությունները հայտնել մարդկանց, ովքեր ամենեւին էլ չեն կիսում ձեր ուրախությունը: Հնարավոր է, որ ձեր մեղրով տակառի մեջ նաեւ մեկ գդալ թույն ավելացնեն:
Աղեղնավոր. Ձեր առաջ դրեք իրական խնդիրներ եւ ձեր հաղթահարելիք նշաձողը պահպանեք հասանելիի սահմաններում: Այսպես կկարողանաք իրական արդյունքի հասնել, հակառակ դեպքում ձեր արդյունքը կլինի միայն վատ տրամադրությունը: Մի փորձեք խաբել որեւէ մեկին: Նոր ծանոթություններ կհաստատեք, եթե առաջին քայլը դուք անեք:
Այծեղջյուր. Զերծ մնացեք մարդկանց քննարկելուց կամ քննադատելուց քանի որ ամեն մի ձեր ասած խոսքը բումերանգի էֆեկտով կվերադառնա ձեզ: Էներգիայի պակաս չեք ունենա եւ կկարողանաք հակադարձել ցանկացած ոտնձգության: Աջակցություն կունենաք միայն բարի գործերում:
Ջրհոս. Աշխատանքում վատ արդյունքներ չեք ունենա: Դրական տրամադրվեք եւ ռիսկի մի դիմեք: Այժմ լավ ժամանակաշրջան է գործնական շփումների համար: Սիրելիի հետ հարաբերություններում պետք է ավելի հոգատարություն ցուցաբերեք եւ սեր: Փորձեք ավելի հասկացող եւ զիջող լինել կոնֆլիկտներից խուսափելու համար:
Ձուկ. Այսօր ձեր մոտ ամեն բան լավ կընթանա: Չի բացառվում, որ աշխատավայրում ստանաք գործընկերների գործուն աջակցությունը: Սակայն ինքներդ էլ պետք է ջանքեր ներդնեք եւ չհիասթափեցնեք նրանց: Սիրային հարցերում նույնպես հիասթափվելու առիթ չեք ունենա: Սպասեք հաճելի անակնկալների: