ՖՈՏՈ. Ինչու են մահացածին հուղարկավորում հենց երրորդ օրը
Որքան էլ ցանկանանք հավերժ ապրել, մարդկանց վիճակված է մահանալ: Այդ պատճառով էլ հուղարկավորության հետ կապված հարցերը կապ ունեն բոլորի հետ: Կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պատրաստվել այդ օրվան:
«Так Просто!»-ն այսօր կպատմի, թե ինչու է ընդունված մահացածին հուղարկավորել մահից հետո երրորդ օրը:
Երբ են հուղարկավորում մարդկանց
Ուղղափառ եկեղեցու կանոններով, մահացածին ընդունված է հուղարկավորել երրորդ օրը: Ինչո՞ւ հենց այդ օրը: Քրիստոսն ուրբաթ օրը մահացավ, կիրակի հարություն առավ: Այստեղից էլ երրորդ օրվա գաղտնիքը:
Ինչպես վկայում են սուրբ հայրերը, մահանալուց հետո երեք օրվա ընթացքում մահացածի հոգին դեռ գտնվում է նրա մարմնում: Այդ օրերին հոգու և մարմնի միջև փոխհարաբերությունը պահպանվում է, որը ոչ մի դեպքում պետք չէ քանդել: Վերջին երեք օրերի ընթացքում հոգին պետք է լինի տանը՝ հարազատ մարդկանց կողքին:
Իսկ ահա 9-րդ օրից սկսվում է ամենածանր շրջանը, երբ պետք է հասկանա իր մեղքերը: Հենց այդ պատճառով էլ 9-ից 40 օրվա ընթացքում հարազատներին խորհուրդ է տրվում աղոթել մահացածի համար: 40-րդ օրը հոգին կանգնում է Աստծո առջև և որոշվում է, թե ուր կընկնի: Ցանկալի է 3-րդ, 9-րդ և 40-րդ օրերին աղոթք կազմակերպել:
Մարդու մահից հետո մինչև 9-րդ օրը հարազատներին խորհուրդ է տրվում ուրախությունից զերծ մնալ: Եթե նույնիսկ այդ ընթացքում հարսանիք կամ կնունք է ծրագրված, ավելի լավ է հետաձգել դրանք: