Ինչ անել, եթե բանկոմատը «կուլ է տվել» ձեր քարտը
Դուք գնացել եք արտասահման` հանգստի և որոշել եք մոտակա բանկոմատից գումար հանել: Սակայն սարքը ոչ միայն գումար չի տվել, այլև կուլ է տվել ձեր քարտը: Սա, իհարկե հաճելի, չէ: Կներկայացնենք, թե ինչպես խուսափել նման իրավիճակից:
Ինչու է բանկոմատը կուլ տալիս քարտը
Պատճառները կարող են տարբեր լինել. ահա մի քանիսը
Դուք երեք անգամ կոդը սխալ եք հավաքել: Բանկոմատը մտածել է, որ դուք խաբեբա եք, ով գողացել է քարտը և ցանկանում է այնտեղից գումար հանել:
Քարտի ժամկետն անցնել է կամ արգելափակված է: Մի քանի բանկոմատներ կարող են վերցնել քարտը, եթե դրա ժամկետն անցել է:
Քարտը վնասված է: Այն կարող է բանկոմատին կասկածելի թվալ:
Երկար ժամանակ քարտը չեք հանել բանկոմատից: Եթե քարտը 20 վայրկյանից 1 րոպեի ընթացքում չեք հանել բանկոմատից, ապա վերջինս այն կուլ կտա` մտածելով, թե մոռացել եք:
Բանկոմատի աշխատանքը խափանվել է: Այդ դեպքում էկրանին սխալի վերաբերյալ հաղորդագրություն կլինի:
Իսկ ինչ անել
Նախ փորձեք մի քանի անգամ չեղարկում կոճակը սեղմել:
20 րոպեի ընթացքում բանկոմատի կողքից տեղ մի գնացեք:
Եթե բանկոմատը քարտը չի տվել, պետք է գնալ այն բանկը, որին պատկանում է բանկոմատը:
Եթե քարտը կուլ է գնացել այլ երկրում
Շատ վատ է, եթե քարտը վերցրել են հենց հանգստի ժամանակ: Այդ ժամանակ քարտի վերադարձման սխեման նույնն է, պետք է զանգահարել բանկ: