Աստղագուշակ օգոստոսի 7-ի համար
Խոյ.- Այսօր փորձեք ավելի քիչ խոսել սեփական խնդիրների մասին: Զերծ մնացեք քննարկումներից կամ ինչ որ մեկին քննադատելուց: Դրանով դուք միայն կվիրավորեք այդ մարդուն եւ հակազդեցություն կառաջացնեք:Այս շրջանը լիովին հարմար է այն ամենի համար, որը կապված է սիրային հարաբերությունների հետ:
Ցուլ.- Բարդ խնդիրների լուծումն ավելի լավ է հետաձգեք մեկ երկու օրով: Որեւէ կեղծիք եւ անպատասխանատվություն թույլ չտաք: Եթե ինչ որ բան խոստանաք եւ չկարողանաք անել, ապա կարող եք սասանել ձեր հեղինակությունը շրջապատի աչքում: Աշխատանքում քաջագործությունների մի ձգեք եւ մի փորձեք անմիջականորեն լուծել բոլոր կուտակված կենցաղային հարցերը եւ մասնագիտական խնդիրները:
Երկվորյակ.- Եթե նույնիսկ ինչ որ բանից դժգոհ մնաք, միեւնույնն է մի շտապեք ամեն բան մեկ կողմ ձգել: Դուք այդպես չեք լուծի խնդիրները, այլ միայն ավելի կխորացնեք այն: Զգույշ եղեք կարեւոր որոշումներ կայացնելիս: Ձեր հնարավորությունները չափը նշեք հենց ձեզ համար եւ շրջապատից էլ ավելին մի ակնկալեք:
Խեցգետին.- Դուք ձեր առաջ լիովին հասանելի խնդիր կդնեք եւ կլուծեք այն, եթե լուծման ճիշտ ճանապարհ ընտրեք:Կունենաք դժվարություններ: Ուստիեւ մի շտապեք որոշումներ կայացնելիս եւ մի փորձեք ազատություն տալ բացասական էմոցիաներին:
Առյուծ.- Կենտրոնացեք մասնագիտական հարցերի վրա: Եթե ամեն բան լավ լինի աշխատանքում, դուք կկարողանաք հեշտորեն հասնել դրված խնդիրներին: Եթե ինչ որ հարցերի դեպքում միայնակ չկարողանաք արդյունքի հասնել, ապա կարող եք գործընկերների աջակցությանը դիմել: Նրանք կօգնեն ձեզ:
Կույս.- Փորձեք ամեն բան այնպես անել, որպեսզի առօրյա կյանքում ավելի շատ տեղ ունենա լավատեսությունը: Ճակատագիրը ձեզ որեւէ տհաճ անակնկալ չի նախապատրաստում: Մտերիմներին մի վիրավորեք: Խուսափեք տաքգլուխ եւ հապճեպ որոշումներից:
Կշեռք.- Այսօր չի կարելի կեղծավորություն ցուցաբերել հատկապես սիրելիի հետ հարաբերություններում: Փորձեք չանել արարքներ, որոնք կարող են հետո անհարմարություններ պատճառել ձեզ: Բարենպաստ շրջան է գործարար հարաբերություններ հաստատելու համար: Եթե նոր առաջարկներ ստանաք աշխատանքին վերաբերող, ընդունեք:
Կարիճ.- Օրը բարենպաստ է բոլոր առումներով: Դուք կարող եք օգտագործել ձեր հին կապերը, որոնք նոր հեռանկարներ կբացեն ձեր առաջ: Մի խուսափեք հանդիպումներից եւ զրույցներից: Սիրելիի հետ կապ ընտանիքում դուք ձեզ լիովին պաշտպանված կզգաք:
Աղեղնավոր.- Օրը խոստանում է լինել հաջողված, եթե տուրք չտաք ձեր բացասական էմոցիաներին: Գործերին մոտեցեք ստեղծագործաբար:Կիրառեք անակնկալ քայլեր: Հաճելի զբաղմունք գտեք ձեր համար: Լավ ժամանակ է ընկերների հետ շփվելու համար: Բաց օդում շատ ժամանակ անցկացրեք:
Այծեղջյուր.- Այսօր բարենպաստ օր է սիրային գործերի եւ ստեղծագործական աշխատանքների համար: Դուք կկարողանաք հանդես գալ որպես ստեղծարար եւ հնարամիտ մարդ: Միայնակ այծեղջյուրները կարող են իրենց երկրորդ կեսին գտնել, եթե նման նպատակ դնեք ձեր առաջ:
Ջրհոս.- Մասնագիտական ոլորտում, ինչպես նաեւ անձնական կյանքում, ճակատագիրը ձեզ որեւէ վատ բան չի նախապատրաստել: Մի ամաչեք եւ դիմեք հարազատների եւ մտերիմների օգնությանը: Մի շտապեք որոշումներ կայացնելիս, քանի որ վերաիմաստավորումը կարող է բավականին տեւական լինել:
Ձուկ.- Գործերը լավ կընթանան, եթե ամեն հարցում ազնվություն ցուցաբերեք: Կունենաք բավարար դիվանագիտություն ճիշտ խոսքեր գնտելու եւ ճիշտ գործողություններ կատարելու համար: Համագործակցությունը կլինի արդյունավետ: