Խարկովում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլ» են նետել խանութ
Խարկովում անհայտ անձինք կոտրել են խանութի պատուհանն ու այրվող հեղուկով շիշ այնտեղ նետել։ Այս մասին ասվում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Արդյունքում հրկիզվել է 60 ք/մ տարածք զբաղեցնող մթերային խանութը։ Հրդեհը հանգցվել է։ Կրակը վնասել է 25 ք/մ-ն։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,-հայտնել է ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ Հետաքննություն է սկսվել։