Ադրբեջանը սրում է իրավիճակը․ Աբրահամյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը:
Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով:
Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ:
Ամեն դեպքում ռուսական կողմը հավաստիացնում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են և փորձում են ամեն գնով հասնել հումանիտար իրավիճակի հարաբերական կայունացման»։