Ի՞նչ հիվանդությունների կարող է հանգեցնել եղունգների կրծելը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Marketium.ru-ն գրում է, որ ըստ որոշ հետազոտությունների՝ եղունգները կրծելու սովորությունը կարող է վկայել էմոցիոնալ անհավասարակշռության մասին։ Փորձագետների կարծիքով՝ եղունգները կրծելն անհանգստության և հոգնածության նշան է։ Սակայն կարևոր է հասկանալ, որ դա կարող է հանգեցնել առողջության հետ կապված լուրջ խնդիրների։
1. Վարակներ - Եթե եղունգի մեծ հատված կծեք, կարող եք վնասել դրա տակ գտնվող մաշկը՝ այն առավել մատչելի դարձնելով բակտերիաների համար։
2. Բորբոքում - Թքի քիմիական բաղադրությունը դրան հնարավորություն է տալիս մանրացնել ճարպերն ու սննդի մյուս բաղադրիչները։ Բայց բացի նյութափոխանակությանն օգնելուց՝ այն նաև կարող է վնասել և բորբոքել մատների մաշկը, եթե մատներն անընդհատ բերանն եք դնում։
3. Եղունգների սերտաճում - Եղունգները կրծելու դեպքում վնասում եք դրանք, ինչը կարող է հանգեցնել եղունգի քրոնիկական սերտաճման կամ դրա ձևափոխման։
4. Բշտիկներ դեմքին - Մասնագետների խոսքով՝ գորտնուկները քորելու դեպքում վարակը կարող է ներթափանցել եղունգների տակ, ապա տարածվել դեմքին կամ իրանին, երբ դիպչեք դրանց։
5. Խնդիրներ ատամների հետ - Եղունգները հաճախ կրծելու արդյունքում լնդերը կարող են դեֆորմացվել կամ վնասվել, ինչը կարող է ատամների ծուռ լինելու պատճառ դառնալ։ Այս սովորությունը կարող է նաև լնդերի բորբոքման պատճառ դառնալ։