Ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ
Alphanews.am-ը գրում է.
Այսօր՝ ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները՝ ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը։